Նորություններ

Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները թեմայով դասընթաց լրագրողների համար

Փետրվարի 5-7-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) և Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա <<Տեղեկությունների ստուգման օնլայն գործիքներն ու տեխնոլոգիաները>> թեմայով դասընթաց լրագրողների համար (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ, ՄՆԿ գրասենյակ)։

Դասընթացը կվարի Conflict Intelligence Team հետաքննական խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը Ռուսաստանից։

Դասընթացի ծրագիրը մշակվել է Bellingcat-ի հետ համատեղ։ Մասնակիցները կծանոթանան CIT-ի կատարած հետաքննությունների օրինակներին, կսովորեն սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունների ճշգրտման մեթոդները, կիմանան ինչպես ֆեյսբուքում ընդլայնված որոնում անել, ճշտել ֆոտոների և տեսանյութերի ներբեռնման մասին տվյալները, օգտվել տվյալների բաց բազաներից, փնտրել տեղեկություններ աշխարհագրական տեղանքի, փոխադրամիջոցների, մարդկանց, կազմակերպությունների մասին և կսովորեն գործնականում կիրառել ներկայացված գործիքները։

Աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ՝ mgrigoryan@mediainitiatives էլ․ հասցեին, համառոտ նկարագրելով, թե ինչու եք ուզում մասնակցել դասընթացին և ինչպես եք մտադիր կիրառել ստացած գիտելիքը։

Դիմելու վերջնաժամկետը 2019թ-ի փետրվարի 1-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին [email protected] կամ Գայանե Միրզոյանին [email protected] էլ.փոստի հասցեներով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։​

Դասընթացը կազմակերպվում է «Հանրային լրագրության ակումբի» ՀԿ «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend