Հայտարարություններ

Տեղեկությունների ստուգում. լրագրողների կարիքների գնահատման հարցաշար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը հրավիրում են մասնակցելու տեղեկությունների ստուգման թեմայով աշխատող լրագրողների կարիքների գնահատման վերաբերյալ հարցման։

Հետազոտությունը, որի մասն է կազմում այս հարցումը, նպատակ ունի գնահատել հայաստանյան մեդիայի ներկայացուցիչների կարիքները ապատեղեկատվության կամ ստուգման ենթակա նյութերի հետ աշխատելիս։ Հետագայում այն հիմք կդառնա այդ կարիքներին ուղղված լուծումներ մշակելու համար։ Ձեր պատասխանները շատ կարևոր են իրավիճակը ճիշտ գնահատելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու համար։

Խնդրում ենք հարցաշարին պատասխանելու համար տրամադրել 10-15 րոպե։

Հարցաշարը հասանելի է այս ՀՂՈՒՄՈՎ։ Այն հասանելի է մինչև մարտի 31-ը։

Նյութի սկզբնաղբյուր՝ media.am:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend