Հայտարարություններ

Տեխնիկական առաջադրանք. Առցանց կրթական հարթակ պատրաստելու մրցույթ

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է մրցույթ՝ առցանց կրթական հարթակ պատրաստելու համար։

Առցանց կրթական հարթակի միջոցով Հանրային լրագրության ակումբը առցանց դասընթացներ է ստեղծելու և իրականացնելու իր շահառուների` լրագրողների, ՔՀԿ ներկայացուցիչների, սոցիալական ձեռնարկատերերի, կրթության ոլորտի  ներկայացուցիչների համար։

Տեխնիկական առաջադրանք

Հարթակը պետք է լինի պարզ և գրավիչ դիզայնով, տրամադրի հետևյալ տեխնիկական և բովանդակային հնարավորությունները՝

  • Գլխավոր էջ, որը տեղեկություն է ներկայացնում հարթակի նպատակի, առաքելության, տրամադրող հնարավորությունների և բովանդակության, առկա դասընթացների մասին։ Այս էջում այցելուն կարող է գրանցվել նաև որպես մասնակից։
  • Գրանցման բաժին, որտեղ կարող են գրանցվել Facebook, Gmail կամ Linkedin-ի միջոցով։
  • Դասընթացների բաժին, որը հնարավորություն կտա ցուցադրել որոշակի տեղեկատվություն նախքան օգտատիրոջ գրանցումը, ստեղծել անվճար և վճարովի դասընթացներ, ցուցադրել օգտատիրոջ դասընթացին մասնակցության առաջընթացը, յուրաքանչյուր դասին կցել quiz, կցել ավարտական quiz, որը կորոշի օգտատիրոջ դասընթացի արդյունքում ձեռք բերած մակարդակը։ Դասընթացներ բաժնում կներկայացվեն նաև տարբեր կրթական նյութերով բեռնված առանձին էջեր՝ տեսական, գործնական, գիտելիքի ստուգման և ճանաչողական (տեսանյութեր, գրքեր և այլն)։
  • Թեստի/թեստերի բաժին, որտեղ օգտատերը կարող է լրացնել իր մասնակցած դասընթացի հիման վրա մշակված թեստը և ստուգել իր առաջադիմությունը։ Ավարտական թեստ՝ որը հաջողությամբ անցնելուց հետո կարող է ստանալ ավտոմատ գեներացվող վկայական, որը կարող է ներբեռնել համակարգիչ կամ ստանալ էլ․ փոստի միջոցով։
  • Հետադարձ կապի բաժին, որտեղ օգտատերը կարող է իր կարծիքը, առաջարկությունները կամ բողոքները գրել և ներկայացնել։
  • Ծանուցումների բաժին, որի միջոցով կայքը հնարավորություն է ունենալու ուղարկել էլ․ փոստին ծանուցումներ՝ նոր նյութեր, դասընթացներ թարմացնելիս, թեստավորում անցնելիս և այլն։
  • Կայքից օգտվելու կանոնների ուղեցույց․ խմբագրման ենթակա բաղադրիչ, ըստ որի եթե այցելուն չի ընդունում կանոնները, ապա որպես մասնակից կամ այցելու չի կարող գրանցվել կայքում։ Ազատ դասընթացի պարագայում թույլ է տրվում մասնակցել միայն կանոնները ընդունելու դեպքում։

Կայքի հիմնական պահանջները՝

  • Կայքի լեզուներ՝ Հայերեն (անգլերենի հնարավորությամբ)
  • Ռեսպոնսիվություն՝ օպտմիզացված մոբայլ և դեսկթոփ բրաուզերների համար (Chrome, Safari, Mozilla, Opera, Edge, Chrome Mobile, Safari mobile)
  • Կայքի արագագործություն՝ GTMetrix արագագործության ցուցանիշը 80%-ից բարձր
  • Նախնական SEO friendly օպտմիզացում՝ այո
  • Վերլուծական համակարգեր՝ Google Analytics, Facebook Pixel Ինտեգրվածություն սոցիալական ցանցերի հետ՝ այո Կառավարման վահանակ (CMS)` այո
  • Անվտանգության ապահովում հիմնական վտանքների դեմ՝ (DDos, Bruteforce attacks, XSS)
  • Պլատֆորմ ՝ WordPress CMS

Կայքի քարտեզ

  • Գլխավոր էջ
  • Դասընթացներ
  • Հետադարձ կապ
  • Կայքի օգտվելու կանոնների ուղեցույց

Կայքի ֆունկցիոնալ հնարավորությունները ընդգրկում են՝

  • Հարթակում գրանցվելու հնարավորություն օգտատերերի համար (Facebook, Gmail, Linkedin –ի միջոցով)։
  • Ցուցադրել մասնակի տեղեկատվություն դասընթացների վերաբերյալ մինչ օգտատերի գրանցումը։
  • Տրամադրել կայքի դիմային հատվածից դասընթաց ստեղծելու հնարավորություն, որը մոդերացիայից հետո կտեղադրվի կայքում։
  • Անվճար և վճարովի դասընթացների ստեղծման հնարավորություն ինչպես ադմինի, այնպես էլ հատուկ կարգավիճակով գրանցված կազմակերպությունների և անհատ փորձագետների կողմից։
  • Վաճառել դասընթացը subscription տարբերակով (վճարում ֆիքսված գրաֆիկով)։
  • Կատարել բաժանում մեծ դասընթացը՝ ըստ դասերի։
  • Օգտատերին դասընթացի պրոգրեսը ցուցադրելու հնարավորություն։
  • Յուրաքանչյուր դասին կցել quiz։
  • Կցել ավարտական quiz, որը կորոշի օգտատիրոջ մակարդակը։
  • Դասընթացը գնահատելու հնարավորություն։
  • Մասնակցության սերտիֆիկատների գեներացում օգտատերերի համար։
  • Մեկ ճիշտ պատասխան ընտրելու հնարավորություն (single choice) քուիզերում։
  • Կայքը հնարավորություն է ունենալու ուղարկել էլ- փոստին ծանուցումներ, թեստավորում անցնելիս, նոր նյութերի/ կուրսերի թարմացումից։
  • Վճարային համակարգ – Հայաստանի յուրաքանչյուր բանկ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Մրցույթին կարող են դիմել և՛ անհատ ծրագրավորողներ կամ ծրագրավորողների խումբ և՛ ծրագրավորող ընկերություններ։ Ծրագրավորողը կամ ծրագրավորողների թիմը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

Պահանջվող որակավորումներ՝

  • Computer Science, Programming, Technical Engineering-ի կամ հարակից ոլորտներում մասնագիտական առնվազն երեք տարվա փորձ,
  • բովանդակության կառավարման համակարգերի և ծրագրավորման լեզուների գերազանց իմացություն,
  • կրթական առցանց հարթակներ ստեղծելու փորձը խրախուսվում է,
  • հաղորդակցության գերազանց հմտություններ։
  • վերջնաժամկետների պապպանման կարողություններ։

Ինչպես դիմել

Դիմելու համար խնդրում ենք մինչև մարտի 31-ը [email protected] հասցեով ներկայացնել ստորև ներկայացված փաստաթղթերը՝

  • հետաքրքրության նամակ, որտեղ նկարագրված կլինի այս առաջադրանքի համար ստեղծվող հարթակի առաջարկվող տեխնիկական և բովանդակության կառավարման համակարգը,
  • գնառաջարկ,
  • ծրագրավորող/ներ/ի կենսագրական/ներ։


Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend