Տեսչական մարմնին հիմնականում դիմում են աշխատանքից ազատվելուց հետո
- July 12, 2022
- Category: Նորություններ
ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում աշխատանքային իրավունքի ամենատարածված խախտումների շարքում են՝ պայմանագրերի բացակայությունը, աշխատավարձերի վճարման ուշացումները կամ բացակայությունը։
Առողջապական և աշխատանքի տեսչական մարմինը դիմում-բողոքներ ստանում է 2 մարզերից էլ, սակայն՝ ոչ իրավունքների խախտումից անմիջապես հետո, այլ երբ գործատուի և աշխատողի միջև ընդհարում է լինում։
2022թ․-ի հունիսին Սյունիքի մարզում՝ քաղաք Սիսիանում, Հանրային լրագրության ակումբի կողմից կազմակերպված քննարկմանը մասնագետները ներկայացրել են վերոնշյալ խախտումների հիմնական պատճառները, պայմանագրի բացակայության դեպքում առաջացող հավելյալ խնդիրները։
Քննարկման բանախոսներն են՝
- Հակոբ Առաքելյան, ՀՀ առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի պետ
- Տաթև Թոխյան, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքի փորձագետ
Տեսանյութերն ստեղծվել են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն Հանրային լրագրության ակումբինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: