Նորություններ

«Զինվորի տան» թիթեռները

Սեդա Առաքելյան

Հայ զինվորները պատերազմից հետո։ Հայկ Նավասարդյանի հեղինակած «Երկրորդ կյանք՝ անիվների վրա» ֆիլմի հիման վրա:

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ժայռամասերում թիթեռների պակաս չի զգացվում։ Վարդան Վարդանյանը ծնվել և ապրել է Մեղրիում։ 30 տարեկանում նա չէր էլ պատկերացնի, որ իր ապագա կյանքը կապ կունենա թիթեռների հետ։

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց և սպայի կոչում ստանալուց հետո Վարդանն անցնում է ծառայության հարազատ Մեղրիի զորամասում։

Շուրջ մեկ ու կես տարի ծառայությունն իր հունով էր ընթանում։ Սակայն 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։

Վարդանի զորամասը մարտական գործողություններին մասնակցելու հրաման է ստանում։ Հոկտեմբերի 10-ի գիշերը՝ լույս 11-ին անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում ստացած բազմաբեկորային վիրավորումով Վարդանը տեղափոխվում է հիվանդանոց:

«Ընկնելիս միանգամից հասկացա, որ ոտքերս չեմ զգում։ Հետո կորցրեցի գիտակցությունս։ Այդ ընթացքում մի պահ մտածում եմ՝ եթե լույսը բացվի, մայրս ու կինս իմանան, որ զոհվել եմ, ինչպե՞ս են ապրելու։ Դա ինձ կարծես թե նոր կյանք տվեց։ Այդ պահը ես համարում եմ իմ երկրորդ ծնունդը»,— պատմում  է նա։

Շարունակությունն այստեղ։

 

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend