Հայտարարություններ

Ծրագրի օգնականի թափուր հաստիք (ՀԼԱ/PJC)

ՀԱՍՏԻՔԸ՝ Oգնական

ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` նոյեմբերի 24-ը ներառյալ

ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ

ԴՐՈՒՅՔԸ՝ կես դրույք, (հետագայում՝ լրիվ դույքի հնարավորությամբ)

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝

Հանրային լրագրության ակումբը հայտարարում է Օգնականի թափուր հաստիքի մրցույթ։ Մենք փնտրում ենք գործընկերոջ, որը պատասխանատու է, սիրում է աշխատանքը հասարակական ոլորտում, կարողանում է հանդես գալ նախաձեռնություններով և կատարել իր աշխատանքը սահմանված ժամկետներում։

Օգնականը կազմակերպությունում զբաղվելու է հիմնական ծրագրերի կազմակերպական և հաղորդակցային աշխատանքներով, աջակցելու է թիմի բոլոր անդամներին։

Հիմնական պարտականությունները՝

  • Աջակցել կազմակերպության ղեկավարին, ծրագրերի ղեկավարին և համակարգողին՝ ծրագրերի իրականացման գործընթացներում։
  • Պլանավորել ծրագրերի ընթացիկ գործողությունները և պահպանել դրանց կատարման ժամկետները։
  • Աջակցել բոլոր տեսակի լոգիստիկ, կազմակերպչական հարցերում, կատարել փաստաթղթավորում, արխիվացում, հետևել ծրագրերի փաստաթղթերի պահպանման, հավաքագրման գործընթացներին, կազմակերպել դրանց համակարգումն ու հավաքագրումը։
  • Աջակցել հաղորդակցության համակարգողին՝ նրա հանձնարարությամբ իրականացնել գործողություններ, որոնք կաջակցեն ծրագրի հանրայնացմանն ու իրազեկմանը։
  • Ըստ անհրաժեշտության կազմակերպել առցանց հանդիպումներ ու վեբինարներ՝ աշխատանքը հեռավար իրականացնելու նպատակով։
  • Թարմացնել և/կամ հաղորդակցության համակարգողի հետ հետևողականորեն ապահովել ծրագրերին առնչվող բովանդակությունը ՀԼԱ կայքերում, ինչպես նաև ՀԼԱ սոցիալական էջերում ՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Ինստագրամ, Տիկտոկ, Տելեգրամ։
  • Պատրաստել ծրագրային ընթացիկ փաստաթղթեր, հիմնականում՝ հայերեն և անգլերեն։
  • Կազմակերպել ծրագրային միջոցառումներ և մասնակցել դրանց։
  • Անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպությունը աշխատանքային հանդիպումների ժամանակ։
  • Կազմակերպել աշխատանքային ժողովներ, պատասխանատու լինել դրանց արձանագրման ու փաստաթղթավորման համար։
  • Պատրաստել նկարագրական հաշվետվություններ կատարած աշխատանքի վերաբերյալ։
  • Կատարել կազմակերպության ղեկավարի հանձնարարություններից բխող այլ պարտականություններ։

Պահանջվող հմտությունները, որակներն ու փորձը՝

  • Բարձրագույն կրթություն կառավարման, լեզվաբանության, ժուռնալիստիկայի, իրավունքի, հաղորդակցության կամ համանման այլ ոլորտում։
  • Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հասարակական ոլորտում։
  • Ճշտապահություն, բարեվարքություն, ազնվություն ու բարեկրթություն։
  • Անգլերենի լավ իմացություն՝ բանավոր և գրավոր։
  • Սոցիալական մեդիա գործիքների իմացություն։
  • Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
  • Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
  • Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
  • Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
  • Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբուներ։
  • Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
  • Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
  • Հաղորդակցման հմտություններ։
  • Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
  • Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։
  • Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կամ երկարաժամկետ աշխատանքային պրակտիկան կդիտվի որպես առավելություն։

Ընձեռվող հնարավորությունները՝
ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացմանը, մասնագիտական առաջընթացին։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։

Դիմելու ընթացակարգը՝

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Project Assistant – NAME SURNAME»։ Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնք կարող են ձեր մասին կարծիք հայտնել։

Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։

Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։

Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։

—————————————

Կազմակերպության մասին՝

Հանրային րագրության ակումբը 2011 թվականից գործող հասարակական կազմակերպություն է, որի ուշադրության կենտրոնում է գտնվում հանրության իրազեկվածությունը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մեդիագրագիտության և քննադատական մտածողության խթանումը, մեդիա կազմակերպությունների և մեդիա աշխատողների մասնագիտական աջակցությունը, մարդու իրավունքների բարձրաձայնումն ու պաշտպանությունը, ժողովրդավարությանը նպաստող գործընթացների խթանումը։

Հանրային լրագրության ակումբի և կազմակերպության գործունեության ու ընթացիկ ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։

#գործկա #ՀԼԱ #PJC



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend