Վեբինար. Մեդիագրագիտության հիմքը կառուցվում է վաղ մանկությունից. Ուսումնասիրում ենք ֆիննական մեդիա կրթության առանձնահատկություններն ու լավագույն փորձը
- January 7, 2021
- Category: Հայտարարություններ
Հասարակական միտումները, ինչպիսիք են թվայնացումը և մեդիայի նշանակությունը մեր առօրյա կյանքում, ամբողջ աշխարհում դարձել են քննարկումների արդիական թեմաներ կրթության համատեքստում:
Ի՞նչ դեր ունի մեդիան երեխաների կյանքում: Ինչպե՞ս կարող ենք առաջնորդել երեխաներին օգտվել մեդիայի առաջարկած հնարավորություններից, բայց և միևնույն ժամանակ աջակցել նրանց հաղթահարել հնարավոր մարտահրավերները:
Հունվարի 22-ին, ժամը՝ 15:00-ին, Հանրային լրագրության ակումբը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Մեդիագրագիտության հիմքը կառուցվում է վաղ մանկությունից. Ուսումնասիրում ենք ֆիննական մեդիա կրթության առանձնահատկություններն ու լավագույն փորձը» թեմայով վեբինարին, որը կվարեն ֆինն մեդիափորձագետներ Լաուրի Պալսան և Սաարա Սալոմաան:
Ուշադրություն. Վեբինարը նախատեսված է մանկապարտեզների տնօրենների, մանկավարժների, կրթության և մեդիա փորձագետների համար։
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես լրացնել մասնակցության հետևյալ հայտը մինչև հունվարի 20-ը։
Վեբինարի մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակում» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։
Վեբինարը բացառիկ հնարավորություն է միջազգային լավագույն փորձը ուսումնասիրելու համար։ Այս վեբինարի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել սույն ծրագրի շրջանակում իրականացվելիք հետագա վեբինարներին նույնպես։ Հաջորդիվ կիրականացվեն վեբինարներ ամերիկացի մեդիափորձագետ Շերրիի Քուլվերի առաջնորդությամբ։ Բոլոր վեբինարներին արդյունավետ ներգրավվածություն ցուցաբերած մասնակիցները կհրավիրվեն մասնակցելու գարնանը Երևանում նախատեսվող սեմինարին, որը կվարի ամերիկացի մեդիափորձագետ Շերրիի Քուլվերը։
Վեբինարի մասին
Վեբինարի ընթացքում բանախոսները կներկայացնեն այն անհրաժեշտ գործիքակազմը, որը կօգնի մանկավարժներին մեդիագրագիտության հայեցակարգի ընդհանուր ըմբռնումը կառուցելու հարցում։ Ինչպես նաև, բանախոսները կխոսեն մեդիա միջավայրում երեխաների կրթական իրավունքների, խոսքի ազատության և միևնույն ժամանակ երեխաների պաշտպանված լինելու իրավունքների մասին:
Վեբինարը տեղի կունենա Zoom հարթակում, որի ընթացքում կտրամադրվի հայերեն հաջորդական թարգմանություն:
Վեբինարը հեռարձակվելու է նաև Հանրային լրագրության ակումբի Facebook-յան էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ:
Վեբինարին մասնակցությունն անվճար է։
Բանախոսների մասին
Լաուրի Պալսան Ֆինլանդիայի Աուդիովիզուալ ազգային ինստիտուտի (KAVI) ավագ խորհրդական է: Լաուրի Պալսան մեծ փորձ և ներդրում ունի Ֆինլանդիայում մեդիա կրթության ազգային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելու գործում: Լաուրի Պալսան «Մեդիագրագիտությունը Ֆինլանդիայում. Ազգային մեդիա կրթության քաղաքականություն» գրքի համահեղինակ է:
Սաարա Սամոնաան Ֆինլանդիայի Աուդիովիզուալ ազգային ինստիտուտի ավագ խորհրդական և մեդիա կրթության և աուդիովիզուալ մեդիա բաժնի մեդիա կրթության թիմի ղեկավարն է: Սաարա Սամոնաան գլխավորում է Ֆիննական անվտանգ ինտերնետ կենտրոնը (FISIC), որը Եվրոպական հանձնաժողովի կողմից մասնակի ֆինանսավորմամբ երկարաժամկետ ծրագիր է:
Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը սույն թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է նախադպրոցական կրթական հիմնական(4-6 տարիքային խումբ) ծրագրի և նախադպրոցական կրթական չափորոշիչների վերաբերյալ ուսումնասիրություն, ինչպես նաև պատրաստվելու են ուսուցողական նյութեր, թարգմանվելու և հրապարակվելու են հեքիաթի ձևաչափով գրքեր, որոնք երեխաների տարիքին համարժեք բովանդակությամբ ուսուցանում են թվային անվտանգություն և քննադատական մտածողություն։
Ծրագրի շրջանակներում անցկացվելու են վեբինարներ, որոնք վարելու են մեդիափորձագետներ Ամերիկայից և Ֆինլանդիայից: Վեբինարները նախատեսված են ոլորտի փորձագետների, ուսուցչական կազմի, մանկապարտեզների տնօրենների և ոլորտով հետաքրքրված բոլոր հետաքրքրված անձանց համար: Ինչպես նաև իրականացվելու է մեկ սեմինար՝ ԱՄՆ-ից փորձագետի մասնակցությամբ:
Ծրագրի շրջանակում իրականացված առաջին վեբինարի տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:
_________________________
«Հանրային Լրագրության Ակումբ» ՀԿ-ի առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] , [email protected] էլ. հասցեներով կամ +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։