Վլոգինգ-Բլոգինգ-Ամեն ինչինգ #PowerUp Գյումրի
- May 8, 2021
- Category: Հայտարարություններ
Վլոգինգն ու բլոգինգն այսօր պահանջված մասնագիտություններ և կարողություններ են։ Ամեն օր աշխարհում ստեղծվում են միլիոնավոր բլոգներ և վլոգներ, որոնք փոխում են աշխարհը։
Որակյալ բովանդակությունը, հետաքրքիր և ստեղծարար գաղափարներն այս ոլորտում մեծ նշանակություն ունեն։ Չէ՞ որ այս ուղղության մեջ մենք փորձում ենք միավորել մեր համայնքը, գտնել և համախմբել մեր լսարանը՝ որևէ գաղափարի շուրջ։
Վլոգեր Ռուբեն Եսայանը Գյումրիում կիրականացնի վարպետության դասընթաց՝ անդրադառնալով հետևյալ թեմաներին՝
– Ինչպե՞ս դառնալ վլոգեր,
– Վլոգինգի գործիքներ, ուղղություններ և մոտեցումներ՝ հայաստանյան փորձից,
– Վլոգինգը Հայաստանում և աշխարհում․ հաջողված փորձառություններ,
– Վլոգինգը ապատեղեկատվության և ֆեյք նյուզի դեմ պայքարում,
– Ինչպե՞ս ստեղծել բովանդակություն վլոգինգի համար և առաջխաղացնել դրանք սոցիալական ցանցերում,
– Ինչպե՞ս լինել ազդեցիկ սոցիալական ցանցերում և լինել գաղափարի առաջնորդ,
– Ինչպե՞ս համախմբել համայնքը որևէ գաղափարի շուրջ և հասցնել այն նպատակակետին։
Ռուբենն այս և մի շարք այլ հարցերի մասին կներկայացնի Շիրակի երիտասարդներին։
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այս հղմամբ՝
https://forms.office.com/r/tir3W8M6hQ
———————————
Դասընթացն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GTC) աջակցությամբ՝ Հանրային լրագրության ակումբի (PJC) կողմից։
Դասընթացը տեղի է կունենա մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ին, վայրը՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, հասցեն՝ Գայի 1:
Դասընթացը իրականցվում է «Հայաստանի երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։