Հայտարարություններ

Վլոգինգ-Բլոգինգ-Ամեն ինչինգ #PowerUp Վանաձոր

Վլոգինգն ու բլոգինգն այսօր պահանջված մասնագիտություններ և կարոություններ են։ Ամեն օր աշխարհում ստեղծվում են միլիոնավոր բլոգներ և վլոգներ, որոնք փոխում են աշխարհը։

Որակյալ բովանդակությունը, հետաքրքիր և ստեղծարար գաղափարներն այս ոլորտում մեծ նշանակություն ունեն։ Չէ՞ որ այս ուղղության մեջ մենք փորձում ենք միավորել մեր համայնքը, գտնել և համախմբել մեր լսարանը՝ որևէ գաղափարի շուրջ։

Վլոգեր Ռուբեն Եսայանը Վանաձորում կիրականացնի վարպետության դասընթաց՝ անդրադառնալով հետևյալ թեմաներին՝
– Ինչպե՞ս դառնալ վլոգեր,
– Վլոգինգի գործիքներ, ուղղություններ և մոտեցումներ՝ հայաստանյան փորձից,
– Վլոգինգը Հայաստանում և աշխարհում․ հաջողված փորձառություններ,
– Վլոգինգը ապատեղեկատվության և ֆեյք նյուզի դեմ պայքարում,
– Ինչպե՞ս ստեղծել բովանդակություն վլոգինգի համար և առաջխաղացնել դրանք սոցիալական ցանցերում,
– Ինչպե՞ս լինել ազդեցիկ սոցիալական ցանցերում և լինել գաղափարի առաջնորդ,
– Ինչպե՞ս համախմբել համայնքը որևէ գաղափարի շուրջ և հասցնել այն նպատակակետին։

Ռուբենն այս և մի շարք այլ հարցերի մասին կներկայացնի Լոռու երիտասարդներին։

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այս հղմամբ՝

https://forms.office.com/r/qzN0QYDnhR

———————————
Դասընթացն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (VTC) աջակցությամբ՝ Հանրային լրագրության ակումբի (PJC) կողմից։

Դասընթացը տեղի է կունենա մայիսի 13-ին՝ ժամը 17:00-ին, վայրը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, հասցեն՝ Շինարարների 12:

Դասընթացը իրականցվում է «Հայաստանի երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

#PowerUp #FightFake #DetectManipulation



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience.
Send this to a friend