Հայտարարություններ

Վլոգինգը փոխել և փոխում է աշխարհը․ #PowerUp 

Վլոգինգը փոխել և փոխում է աշխարհը։  

Իսկ դու ուզո՞ւմ ես լինել հաջողված վլոգեր Հայաստանում։ 

Տեսնո՞ւմ ես քեզ տեսախցիկի առաջ՝ կարևորի մասին խոսելիս։ 

Եթե այո, ապա այս հնարավորությունը քե՛զ համար է, քո՛ ընկերների ու քո շրջապատում ապրող ու ստեղծագործող բազմաթիվ այլ երիտասարդների համար է։ 

#PowerUp-ը գալիս է Արմավիր՝ տեղի երիտասարդներին ներկայացնելու վլոգեր Հայկ Մկրտչյանին, ով կկիսվի իր փորձառությամբ ու հմտություններով։ 

Վոլգինգը Հայաստանում արագորեն զարգացող ուղղություն է։ Վոլգինգի միջոցով երիտասարդենրը խոսում են իրենց անհանգստացնող խնդիրների մասին, մշակույթի, հոբբիների, ստեղծագործելու ու բազմաթիվ այլ թեմաներից։  

Դասընթացին Հայկը կխոսի հետևյալ հարցերից` 

  • Ի՞նչ է վլոգինգը և ինչպիսի՞ հմտություններ է այն պահանջում, 
  • Ինչպիսի՞ն պիտի լինի վլոգերը, ո՞ր հատկանիշներն են կարևոր, 
  • Ինչպե՞ս ճիշտ ներկայանալ լսարանին, 
  • Ինչպե՞ս ստեղծել սեփական վլոգի բրենդինգը, 
  • Ի՞նչ գործիքներ և հարթակներ կիրառել վլոգինգի արդյունավետության համար։ 

Դասընթացը տեղի է ունենալու մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին Արմավիրի Նուկ թեյարան-սրճարանում (ք․Արմավիր, Սայաթ Նովա 122 

Դասընթացը կազմակերպում է Հանրային լրագրության ակումբը «Հայաստանի երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։ 

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան և ինստագրամի էջին կամ ուղարկել նամակ՝ [email protected] էլ․ փոստին։ 

#PowerUp #FightFake #DetectManipulation 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend