Հայտարարություններ

Զրահաբաճկոններ լրագրողների համար – հերթագրում

Հանրային լրագրության ակումբը, ի աջակցություն գործընկեր լրագրողների ձեռք է բերել զրահաբաճկոններ, որոնք անհրաժեշտ պարագաներ են պատերազմական իրավիճակը լուսաբանելիս անվտանգ ու ապահով մասնագիտական գործունեություն ծավալելու համար:

Հարգելի գործընկերներ, այս պահին ՀԼԱ ռեզերվում առկա բոլոր զրահաբաճկոնները սպառվել են:

Առաջիկա շաբաթում ՀԼԱ-ն ձեռք է բերելու լրագրողական պաշտպանական միջոցներ՝ ամբողջական լրակազմով, ինչի կապակցությամբ իրականացվում է հերթագրում:

Բաց հասրակության հիմանդրամներ – Հայաստանի ֆինանսական օգնությամբ ձեռք բերված զրահաբաճկոնները և սաղավարտները ժամանակավոր օգտագործման պայմանով տրամադրվելու են ԶԼՄ-ներին՝ համապատասխան պայմանագրով։ Յուրաքանչյուր ԶԼՄ-ի տրամադրվելու է առավելագույնը երկու լրակազմ։

Հերթագրվելու համար խնդրում ենք [email protected] էլ փոստի հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
– ԶԼՄ անվանում
– Դիմողի անուն ազգանուն
– Հեռախոս, էլ. փոստի հասցե
Թեմա դաշտում նշել՝ PRESS

Մեր արձագանքը կստանաք ամենաուշը մեկ աշխատանքյին օրվա ընթացքում։

ՀԼԱ-ն շարունակելու է համալրել մեր աջակցությունը, խնդրում ենք կապի մեջ լինել մեզ հետ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend