Ծրագրի անվանում՝ «Մեդիա կենտրոն»
Ծրագրի ֆինանսավորում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)
Իրականացման ժամկետներ՝ 2013 թ․ –
Բյուջե՝
2020թ․ – 92.200 ԱՄՆ դոլար։
2021թ․ – 63.290 ԱՄՆ դոլար։
2022թ․ – 52․500 ԱՄՆ դոլար։
Ծրագրի նպատակն է
- ընդլայնել և խթանել տեղեկատվության տարածման արդյունավետությունը Հայաստանում` ստեղծելով համագործակցություն քաղաքացիական շահերի պաշտպանության խմբերի, լրագրողների և արհեստավարժ լրատվամիջոցների միջոցով, նպաստել լրագրողական փոխհարաբերությունների, գործընկերության և համերաշխության ամրապնդմանը,
- բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կարևոր թեմաների շուրջ` օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները,
- ստեղծել բանավեճի մշակույթ` բանավեճերի շարք ունենալու միջոցով,
- բացահայտել և առաջ քաշել զգայուն խնդիրներ և տեսական ռիսկեր` հանդիսանալով դրանց հրապարակային քննարկումների միջնորդ,
- խթանել և ընդլայնել այն միջավայրը, որում հիմնական լրատվամիջոցները հետաքրքրված կլինեն օգտագործել տեղեկատվական հոսքերը,
- ձևավորել փակ հանդիպումների մշակույթ դիվանագետների, արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների և լրատվամիջոցների, ավագ լրագրողների միջև:
Ծրագրի արդյունքում նախատեսված է
- կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ և մամլո ասուլիսներ
- ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնել քննարկում-բանավեճեր և ասուլիսներ՝ որոնք կարձագանքեն մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին ու վեր կհանեն հասարակությանը հուզող հարցեր:
- հնարավորություն կտա լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և դիվանագետների հետ:
- «Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ կհեռարձակվեն կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:
Ծրագրի թիրախային խմբերը
ԶԼՄ-ներ, քաղհասարակություն
Ծրագրի արդյունքները
Միջոցառումներ՝ 17․500+
Ֆիլմեր և տեսանյութեր՝ 1․000+
Քննարկումներ՝ 15․000+
Մարզային քննարկումներ՝ 100+
Բանավեճեր՝ 100+
Զրույցներ՝ 1․000+
- «Մեդիա կենտրոնի» արհեստավարժ աշխատակազմը կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:
- Կենտրոնը ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնում է քննարկում-բանավեճեր եւ ասուլիսներ՝ որոնք արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին ու վեր հանում հասարակությանը հուզող հարցեր:
- «Մեդիա կենտրոնը» նաեւ հնարավորություն է տալիս լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնելփորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:
- «Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում Ֆեյսբուքյան էջում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:
Դուք նույնպես կարող եք օգտվել «Մեդիա կենտրոնի» հնարավորություններից՝ նախաձեռնելով մեր տարածքում մամլո ասուլիսներ, քննարկումներ, բանավեճեր կամ առանձին լրագրողների հետ հանդիպումներ:
Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ ՝ միջոցառումների կազմակերպման հարցում:
Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է հայտ լրացնել: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Միջոցառումների բովանդակությունը եւ ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոնի» առաքելությանն ու նպատակներին:
«Մեդիա Կենտրոնի» գործունեությանը կարող եք հետեւել այցելելով կայք:
