Նախկին Նախագծեր

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ծրագրի անվանում՝ «Մեդիա կենտրոն»

Ծրագրի ֆինանսավորում՝  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 

Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

Իրականացման ժամկետներ՝ 2013 թ․ –

Բյուջե՝

2020թ․ – 92.200 ԱՄՆ դոլար։

2021թ․ – 63.290 ԱՄՆ դոլար։

2022թ․ – 52․500 ԱՄՆ դոլար։

Ծրագրի նպատակն է

  • ընդլայնել և խթանել տեղեկատվության տարածման արդյունավետությունը Հայաստանում` ստեղծելով համագործակցություն քաղաքացիական շահերի պաշտպանության խմբերի, լրագրողների և արհեստավարժ լրատվամիջոցների միջոցով, նպաստել լրագրողական փոխհարաբերությունների, գործընկերության և համերաշխության ամրապնդմանը,
  • բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կարևոր թեմաների շուրջ` օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները,
  • ստեղծել բանավեճի մշակույթ` բանավեճերի շարք ունենալու միջոցով,
  • բացահայտել և առաջ քաշել զգայուն խնդիրներ և տեսական ռիսկեր` հանդիսանալով դրանց հրապարակային քննարկումների միջնորդ,
  • խթանել և ընդլայնել այն միջավայրը, որում հիմնական լրատվամիջոցները հետաքրքրված կլինեն օգտագործել տեղեկատվական հոսքերը,
  • ձևավորել փակ հանդիպումների մշակույթ դիվանագետների, արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների և լրատվամիջոցների, ավագ լրագրողների միջև:

Ծրագրի արդյունքում նախատեսված է

  • կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ և մամլո ասուլիսներ
  • ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնել քննարկում-բանավեճեր և ասուլիսներ՝ որոնք կարձագանքեն մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին ու վեր կհանեն հասարակությանը հուզող հարցեր:
  • հնարավորություն կտա լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և դիվանագետների հետ:
  • «Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ կհեռարձակվեն կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

Ծրագրի թիրախային խմբերը

ԶԼՄ-ներ, քաղհասարակություն

Ծրագրի արդյունքները

Միջոցառումներ՝ 17․500+

Ֆիլմեր և տեսանյութեր՝ 1․000+

Քննարկումներ՝ 15․000+

Մարզային քննարկումներ՝ 100+

Բանավեճեր՝ 100+

Զրույցներ՝ 1․000+

  • «Մեդիա կենտրոնի» արհեստավարժ  աշխատակազմը կազմակերպում է  քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:
  • Կենտրոնը ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնում է քննարկում-բանավեճեր եւ ասուլիսներ՝ որոնք արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին ու վեր հանում հասարակությանը հուզող հարցեր:
  • «Մեդիա կենտրոնը» նաեւ հնարավորություն է  տալիս լրագրողներին առանձին  հարցազրույցներ անցկացնելփորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:
  • «Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում Ֆեյսբուքյան էջում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

Դուք նույնպես կարող եք օգտվել «Մեդիա կենտրոնի» հնարավորություններից՝ նախաձեռնելով մեր տարածքում  մամլո ասուլիսներ,  քննարկումներ,  բանավեճեր կամ առանձին լրագրողների հետ հանդիպումներ:

Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ ՝ միջոցառումների կազմակերպման հարցում:

Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է հայտ լրացնել: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Միջոցառումների բովանդակությունը եւ ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոնի» առաքելությանն ու նպատակներին: 

«Մեդիա Կենտրոնի» գործունեությանը կարող եք հետեւել այցելելով կայք:

Կիսվել :