Պարզ հարցեր վեթինգի մասին
- August 8, 2022
- Category: Նորություններ
«Պարզ հարցեր»-ում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը պատասխանում է #պարզհարցերի ՝ վեթինգի, դրա անհրաժեշտության և խոչընդոտների մասին։
Վեթինգ
Տեսանյութում մասնագետը խոսում է վեթինգի նշանակության, դրա մշակման ու իրականացման համար պատասխանատու մարմինների, վեթինգից առաջ նախապատրաստական աշխատանքների և Հայաստանում վեթինգ չկիրառելու դեպքում կոռուպցիոն ռիսկերի մասին։
Տեսանյութերի այս շարքում մասնագետներին տվել ենք պարզ ու միամիտ հարցեր՝ ստանալով հակիրճ, գրագետ ու ՊԱՐԶ պատասխաններ։
«Պարզ հարցեր»-ը ձևաչափ է, որը ստեղծվել է բարդ հարցերի մասին պարզ խոսելու համար։ Տեսանյութերն ի սկզբանե մշակվել ու հարմարեցվել են սոցիալական ցանցերի՝ մասնավորապես Ինստագրամ և Տիկ-Տոկ հարթակների ձևաչափային ու բովանդակային պահանջներին։ Այս շարքը փորձ է՝ ցույց տալու, որ անգամ ամենաբարդ թվացող երևույթների մասին կարելի է խոսել մատչելի լեզվով՝ չմոռանալով նաև թիրախային այն լսարանին, որն օգտագործում է վերոնշյալ սոցիալական ցանցերը։
«Պարզ հարցեր» տեսանյութերի շարքը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:
Տեսանյութում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: