Պարզ հարցեր, թե ինչու է անհրաժեշտ ունենալ կրթության ռազմավարություն
- August 18, 2022
- Category: Նորություններ
Ինչու՞ է անհրաժեշտ, որ յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության ոլորտն ունենա ռազմավարություն: Եթե կրթության ոլորտը կազմակերպվում է առանց ռազմավարության, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կրթության որակի վրա: Ինչպե՞ս է վերահսկվում ՝ ռազմավարությունն իրականացվու՞մ է, թե՞ ոչ: Ինչո՞վ է ներկայիս Կրթության զարգացման պետական ծրագիրը տարբերվում նախորդ ռազմավարությունից: Ո՞ր դեպքում կարող ենք ասել, որ կրթության ռազմավարությունը հաջողությամբ է իրականացվել:
Այս և կրթութայն ոլորտի ռազմավարության անհրաժեշտությանը վերաբերող այլ #պարզհարցերի պատասխանում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ծրագրերի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:
«Պարզ հարցեր»-ը ձևաչափ է, որը ստեղծվել է բարդ հարցերի մասին պարզ խոսելու համար։ Տեսանյութերն ի սկզբանե մշակվել ու հարմարեցվել են սոցիալական ցանցերի՝ մասնավորապես Ինստագրամ և Տիկ-Տոկ հարթակների ձևաչափային ու բովանդակային պահանջներին։ Այս շարքը փորձ է՝ ցույց տալու, որ անգամ ամենաբարդ թվացող երևույթների մասին կարելի է խոսել մատչելի լեզվով՝ չմոռանալով նաև թիրախային այն լսարանին, որն օգտագործում է վերոնշյալ սոցիալական ցանցերը։
Տեսանյութերի այս շարքում մասնագետներին տվել ենք պարզ ու միամիտ հարցեր՝ ստանալով հակիրճ, գրագետ ու ՊԱՐԶ պատասխաններ։
«Պարզ հարցեր» տեսանյութերի շարքը ստեղծվել է Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի ֆինանսական աջակցությամբ:
Տեսանյութում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող կողմի տեսակետների հետ: