Հայտարարություններ

Անհատական հոգեբանական աջակցություն՝ Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողներին

21-րդ դարում հոգեկան առողջությունը և հոգեբանական բարեկեցությունը դառնում են էլ ավելի կարևոր։ Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները և դրանց հետևանքով ստեղծված ճգնաժամային վիճակն իրենց բացասական ազդեցությունը թողեցին շատ ավելի մեծ թվով մարդկանց վրա, ովքեր այժմ կարիք ունեն հոգեբանական ու հոգեկրթական աջակցության։

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), համագործակցելով «Հոգեբանների հայկական գիտական միավորում» հասարակական կազմակերպության հետ, իրականացնում է Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների հոգեբանական աջակցության ծրագիր, որի շրջանակում առաջարկվում է անվճար անհատական հոգեբանական և հոգեկրթական ծառայություն՝ փորձառու և բարձրակարգ մասնագետների կողմից։

Ցանկության դեպքում կարող եք զանգահարել կամ գրել հոգեբաններին.

 Նարինե Խաչատրյան (Հեռ՝ +374 91300469, էլ․փոստ՝ [email protected])

Սոնա Մանուսյան (Հեռ՝ +374 91131081, էլ․փոստ՝ [email protected])

Անի Ազիզյան (Հեռ՝ +374 94207358, էլ․փոստ՝ [email protected])

Ծրագրի իրականացման ժամկետը մինչև ս․թ․ օգոստոսն է, որի շրջանակում  նախատեսվում է խորհրդատվությունների շարք՝ մինչև 8 հանդիպում յուրաքանչյուր դիմող անհատի հետ։

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է լինելու․ դրանց հասանելիություն ունենալու են միայն հոգեբանները, ում դուք կընտրեք անհատական հանդիպումների համար։ Անհատական հանդիպումները կարող են անցկացվել ինչպես առցանց, այնպես էլ անցանց (իրական)։

Նախագիծն իրականացվում է «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել և հզորացնել Հայաստանի քաղհասարակության երիտասարդ ներկայացուցիչներին և աջակցել Արցախից տեղահանված մեդիա աշխատողներին: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ՝ International Alert կազմակերպության հետ գործընկերությամբ։

Ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբն իրականացնում է նաև Արցախից տեղահանված մեդիա աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություն, որով հայաստանյան չորս ԶԼՄ-ների տրամադրվել է ենթադրամաշնորհ՝ արցախցի մեդիա գործիչների վճարովի պրակտիկայի ընդունելու նպատակով։

Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը և բազմակարծությունը Հայաստանում` զարգացնելով մասնակցային և հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին և պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների և հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend