Հայտարարություններ

Աջակցություն պատերազմում տուժած լրագրողներին

Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել ղարաբաղյան երկրորդ պատերազմի գործողությունների հետևանքով տուժած և առողջական խնդիրներ ձեռքբերած մեդիա աշխատողներին։

Եթե դուք լուսաբանել եք 44-օրյա պատերազմը և ձեր առողջությանը վնաս է հասցվել, ուրեմն շտապե՛ք լրացնել այս հայտը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից ֆինանսավորվող «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի հիմնական նպատակներն են լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորությունը, նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրումը, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացումը և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության  բարձրացումը։

Ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն։
Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են Մեդիա նախաձեռնության կենտրոնըԵրևանի մամուլի ակումբըԻնֆորմացիայի ազատության կենտրոնըԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը: Կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend