Հայտարարություններ

Mediaգրագիտության երկօրյա դասընթաց Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերի երիտասարդների մասնակցությամբ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 4-ը՝ ժամը 23։59-ը։

 

Հոգնե՞լ ես ապատեղեկատվությունից։

Շուրջբոլորը կեղծ լուրե՞ր են։

Չե՞ս ուզում լինել մանիպուլացված։

Քո շրջապատում կա՞ն մարդիկ, որ տարածում են չստուգված տեղեկություններ։

Ճիշտ ժամանակն է, որպեսզի դադարես մտահոգվել և սկսես գործել։

Դարձի՛ր մեդիագրագիտության հմտություններով զինված և ստեղծի՛ր վստահության հեղինակություն։

Մեդիագրագիտությունը և քննադատական մտածողությունն օգնում են մեզ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, տարանջատել թացը չորից, վերլուծել բովանդակությունն ու չենթարկվել մանիպուլյացիաների։

Այս ամենն ավելի հեշտ է անել, երբ կողքիդ կանգնած են ոլորտի լավագույն մասնագետները և տարիքակից ընկերներդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

————————
Հանրային լրագրության ակումբը «Հայաստանի երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մեդիագրագիտության, քննադատական մտածողության և ապատեղեկատվության դեմ պայքարի երկօրյա աշխտաժողովի հայտերի ընդունում։

Մասնակցելով այս ծրագրին՝ դու կարող ես դառնալ վստահելի առաջնորդ, մեդիագրագետ և պայքարել ապատեղեկատվության դեմ։

Ծրագրում ընտրված մասնակիցներին կընձեռնվի բազմաթիվ հնարավորություններ, որոնք կհզորացնեն երիտասարդների կարողություններն ու հմտությունները։ Մասնակիցները նաև կընդգրկվեն  առցանց հաղորդման պատրաստման գործընթացում։

Արդյունքում դու ձեռք կբերես՝

  • Փաստերի ստուգման և տեղեկությունների ճշգրտման հմտություններ։
  • Սեփական համայնքում ապատեղեկատվության դեմ պայքարելու հմտություններ։
  • Հաղորդումների ստեղծման հմտություններ։
  • Բովանդակությունների վերլուծման և մանիպուլյացիաների հայտնաբերման հմտություններ։
  • Սոցիալական ցանցերում առավել ակտիվ և ազդեցիկ լինելու, լսարանի հետ տարվող արդյունավետ աշխատանքների հմտություններ։

Իսկ այս ամենն անելու համար դու կունենաս համախոհ տարիքակիցներ, ոլորտում մասնագիտացած լավագույն մասնագետների աջակցություն և ուժերդ ու կարողություններդ փորձելու բազմաթիվ նախաձեռնություններ։

Ծրագիրը քեզ կտա բազմաթիվ այլ հնարավորություններ ևս՝

  • Երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացների և վարպետության դասերի։
  • Երիտասարդները կստեղծեն փաստահեն մեդիա նյութեր։
  • Կմասնակցեն առցանց մրցույթների և մարտահրավերների։
  • Լավագույնները հնարավորություն կունենան հեղինակել նյութեր և դիտարկվել «Հետք» մեդիա գործարանի հետ համագործակցելու համար։

Ովքե՞ր կարող են մասնակցել այս ծրագրին

Այս փուլում ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Լոռու և Արմավիրի մարզերի երիտասարդները, ովքեր հետաքրքրված են մեդիայով, լրագրությամբ, սոցիալական ցանցերով, մեդիա արտադրությամբ, բովանդակությունների և լսարանների հետ տարվող աշխատանքներով, ՍՄՄ-ով, ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարով, առաջնորդությամբ և սոցիալական ցանցերում վստահելի հեղինակություն կառուցելով։

Ինչպե՞ս մասնակցել ծրագրին

Ծրագրին մասնակցելու համար երիտասարդները պետք է լրացնեն առցանց հայտ, իսկ հարցերի դեպքում պետք է կապվեն իրենց մարզային համակարգողի հետ՝

  • Շիրակի մարզ, Սոնա Սարգսյան, էլ․ փոստ՝ [email protected] հեռ․՝ 077 841 939
  • Լոռու մարզ, Վարդուհի Անանյան, էլ․ փոստ [email protected] հեռ․՝ 095 901 212
  • Արմավիրի մարզ, Սուսաննա Մատինյան, էլ․ փոստ [email protected] հեռ․՝ 098 554 406

Հայտերի գնահատումը տեղի է ունենալու հետևյալ չափորոշիչներով՝

  • Ծրագրի մասնակցության շարժառիթը՝ աուդիոֆայլով կամ վիդեոֆայլով՝ 6 միավոր։
  • Ազդեցիկ ապատեղեկատվության մասին նյութի հղում՝ 3 միավոր։
  • Ապատեղեկատվության դեմ պայքարի համայնքային փոքրիկ գաղափարի առաջարկ՝ 6 միավոր։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 4-ն է։

Երկօրյա աշխատաժողովը տեղի է ունենալու 2021 թվականի մարտի 13-14-ը։

Վայրի մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները։

Կազմակերպիչները կհոգան մասնակիցների տեղափոխման, կեցության և միջոցառման հետ կապված բոլոր ծախսերը։

Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ՀԼԱ կայք։

Ծրագրի հետ կապված հարցերով կարող եք դիմել՝ Հանրային լրագրության ակումբի հաղորդակցության և մեդիա մասնագետին՝ Ալեքսանդր Մարտիրոսյանին, գրելով՝ [email protected] էլ․ փոստի հասցեին։

 

————————
*  Այս միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ։

 

#FightFake #PowerUpYouth #PowerYourself #FakeNewsHuntersArmenia



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend