Առաջին օգնության դասընթաց՝ մեդիա աշխատողների համար
- February 19, 2021
- Category: Հայտարարություններ
Գրանցվել՝ այստեղ։
Առաջին օգնության և դրա կարևորության մասին լսել ենք բոլորս, բայց արդյոք կարողանու՞մ ենք ճիշտ օգտագործել «ոսկե ժամն» ու ցուցաբերել այդ օգնությունը իրական կյանքում՝ արտակարգ իրավիճակներում։
Երբևէ փորձե՞լ ենք ստուգել մեր կարողությունները, երբևէ հաջողվե՞լ է գործնականում կիրառել դրանք և կյանքեր փրկել ։
Արտակարգ իրավիճակների ժամանակ դրսևորվող վարքը հնարավոր է մարզել։
Մենք կարո՛ղ ենք կյանքեր փրկել, եթե պարբերաբար համապատասխան պատրաստվածություն անցնենք ու հմտությունները վարժեցնենք:
Առաջին օգնության գիտելիքը կյանքեր է փրկում։
Առաջին օգնության ճիշտ ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը։
Բազմամարդ ցույցերի կիզակետում, աղետների ու պատերազմների գոտիներում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողը, օպերատորը, ֆոտոլրագողն ու մյուս մեդիա աշխատողները որևէ բանից պաշտպանված չեն, նրանք չեն կարող մշտապես իրավիճակի օբյեկտիվ ու հստակ դիտարկում անել, նրանք ևս կարող են վնասվածքներ ստանալ կամ ստիպված լինել մի կողմ դնել տեսախցիկն ու խոսափողը՝ օգնություն ցուցաբերելով գործընկերներին կամ վնասվածքներ ստացած, վատ ինքնազգացողությամբ այլ անձանց։
Մեդիա աշխատո՞ղ եք.
– Ցույցեր, բնական աղետներ, պատերազմ կամ այլ արտակարգ իրավիճակ լուսաբանելիս քանի՞ անգամ եք կամա թե ակամա թիրախավորվել։
– Քանի՞ անգամ է հաջողվել փրկվել կամ խուսափել հավանական վնասվածքներից։
– Վնասվածքներ ունենալու դեպքում մի՞շտ եք իմացել՝ ինչ և ինչպես անել՝ ինքներդ ձեզ կամ գործընկերներին օգնելու համար։
– Իմացե՞լ եք՝ ինչ անել ուշագնաց մարդու տեսնելիս։
– Ինչպե՞ս ճիշտ վիրակապել մարմնի արնահոսող հատվածները։
– Ինչպե՞ս առաջին օգնություն ցուցաբերել՝ քիչ թվով սարքավորումների և պարագաների կամ դրանց բացակայության դեպքում։
– Ինչպե՞ս ձևավորել առավել անվտանգ վարքագիծ։
Հանրային լրագրության ակումբը Հայկական Կարմիչ Խաչի ընկերության հետ համագործակցությամբ մարտի 5-ին և 6-ին 14:00-ին մեդիա աշխատողների համար կանցկացնի առաջին օգնության հիմունքների 8-ժամյա դասընթաց։
Դասընթացին մասնակցությունն անվճար է, բոլոր ծախսերը հոգում է Հանրային լրագրության ակումբը։ Կարմիր Խաչի կողմից իրականացվող առաջին օգնության դասընթացները միջազգայնորեն սերտիֆիկացված են, և այս դասընթացի մասնակիցները նույնպես կկարողանան ձեռք բերել առաջին օգնության միջազգային սերտիֆիկատ։ Դասընթացի մասնակիցների տեղերը սահմանափակ են։ Բաց մի՛ թողեք այս կարևոր հնարավորությունը։
——————————————
Ծրագրի մասին՝ https://pjc.am/ajakcutyan-tsragir-media-olorti-hamar/
Ծրագիրն ընդգրկելու է 2020 թ․-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31 ժամանակահատվածը։ Ծրագիրը ֆինանսավորում է «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ը (EED – European Endowment for Democracy) կազմակերպությունը։
Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ՝ ստորև նշված հեռախոսահամարների կամ էլ-փոստի միջոցով։
Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան
Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898
Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected]