Նորություններ

Արդյունքներն ամփոփված են․ «Կորոնավիրուս, մենք քեզ չէինք սպասում» խորագրով էսսեների մրցույթ

Ելնելով Հայաստանում նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունից Հանրային լրագրության ակումբը հայտարարել էր՝ «Կորոնավիրուս, մենք քեզ չէինք սպասում» խորագրով էսսեների մրցույթ։ Մրցույթը նպատակաուղղված էր խթանելու քաղաքացիների և ակտիվ երիտասարդների մասնակցությունը հանրային իրազեկման գործընթացում։ Այն հնարավորություն տվեց երիտասարդներին մտորելու համավարակի, դրանով պայմանավորված նոր հնարավորությունների մասին, մարտահրավեր նետել սեփական մտքին և երևակայության ու ստեղծագործականության աշխարհում տանել սեփական հաղթանակը՝ դարձնելով այն փորձառություն իրական կյանքում կիրառելու համար։

Այս մրցույթն իրականացվել է՝ «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագրի շրջանակներում՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ։

ՀԼԱ-ն մրցույթով սահմանել էր, որ կազմակերպելու է լավագույն նյութի մոտիվներով սոցիալական տեսահոլովակի նկարահանում։ Այն ևս կխթանի հանրային իրազեկմանն ու արտակարգ դրության պայմաններում առիթ կստեղծի քաղաքացիների համար ևս մեկ անգամ մտորել իրավիճակի մասին։

Ամփոփելով արդյունքները ՀԼԱ-ն հայտարարում է, որ ստացել է 32 դիմում-հայտ՝ տեքստ, տեսանյութ և փոդքասթ ձևաչափերով՝ ներկայացված մրցույթի երեք անվնակարգերում․ «Մեկուսացումն աշխարհի հետ հաղորդակցվելու նոր ձև», «Կյանքը կորոնավիրուսի ժամանակ», «Իմ կոչն աշխարհի քաղաքացիներին»։ Վերջնաժամկետից հետո, կամ ոչ հայատառ, կամ հայտի թերի լրացմամբ ներկայացված էսսեներն այս մրցույթում չեն դիտարկվել։

Ձևավորվել է ընտրող հանձնաժողով, որն իրականացրել է նյութերի ուսումնասիրությունն ու դրանց գնահատումը։ Հանձնաժողովը բաղկացած է եղել երեք անդամներից՝

  • Եկատերինա Պողոսյան, Բաց հասարակության հիմնադամներ – Հայաստանի հաղորդակցության պատասխանատու, լրագրող,
  • Ալեքսանդր Մարտիրոսյան, Հանրային լրագրության ակումբի հաղորդակցության և մեդիա պատասխանատու, լրագրող,
  • Հրայր Զոհրաբյան, Հանրային լրագրության ակումբի անկախ փորձագետ, արաբագետ, հետազոտող։

 Հանձնաժողովի կողմից ընտրության առաջին փուլով՝ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցանկն ըստ անվանակարգերի՝

Անուն, ազգանուն Տարիք Համայնք
Մեկուսացումն աշխարհի հետ հաղորդակցվելու նոր ձև
Միլենա Մկրտչյան 20 ք․Երևան
Անահիտ Համբարյան 21 ք․Երևան
Կյանքը կորոնավիրուսի ժամանակ
Մարիամ Գրիգորյան 22 ք․Երևան
Նարե Ստեփանյան 14 ք․Վանաձոր
Մարիամ Գրիգորյան 20 ք․Արտաշատ
Շահեն Ստեփանյան 11 ք․Երևան
Իմ կոչն աշխարհի քաղաքացիներին
Աննա Խաչատրյան 19 գ․Տավուշ
Սոնա Մուրադյան 20 ք․Վանաձոր

 Հաղթող մասնակիցներն ըստ անվանակարգերի`
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև մասնակիցների նյութերը հղումներով՝

Անվանակարգ Մասնակից Տարիք Համայնք Նյութ
Մեկուսացումն աշխարհի հետ հաղորդակցվելու նոր ձև Միլենա Մկրտչյան 20 ք․Երևան https://bit.ly/2ZJjGi4
Կյանքը կորոնավիրուսի ժամանակ Մարիամ Գրիգորյան 22 ք․Երևան https://bit.ly/3enrgDc
Իմ կոչն աշխարհի քաղաքացիներին Սոնա Մուրադյան 20 ք․Վանաձոր https://bit.ly/2X5RLr1
Ոչ անվանակարգային
Լավագույն նյութ Մարիամ Գրիգորյան 20 ք․Արտաշատ https://bit.ly/36ys99m

Հանրային լրագրության ակումբը շնորհավորում է մրցույթի հաղթողներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց հերթական ձեռքբերման կապակցությամբ և հաջողված ստեղծագործությունների համար։

Հաջորդող աշխատանքային շաբաթվա ընթացքում Հանրային լրագրության ակումբը կապ կհաստատի մրցույթի հաղթողների հետ մրցանակաները փոխանցելու համար։

_______________________________________

Այս միջոցառումն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամն։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend