Մարզային ՔՀԿ-ների ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց
- July 27, 2021
- Category: Հայտարարություններ
Դասընթացին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․ օգոստոսի 15-ը ներառյալ։
«Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղկատվության» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան և Լիտվական զարգացման համագործակցության աջակցությամբ, Հանրային լրագրության ակումբը հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի հայտադիմումների ընդունելություն։
Այս նախագիծը կխթանի ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ վերապատրաստված ՔՀԿ-ների ցանցի ստեղծմանը, որի շրջանակներում հնարավոր է հետագա համագործակցության ընդլայնում։
Ո՞վքեր կարող են մասնակցել այս դասընթացին․
- Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպությունների ներկայացուցիչները։
- ՔՀԿ հաղորդակցության, հանրային կապերի և ծրագրային կառավարմամբ զբաղվող մասնագետները։
- Անհատները, կամավորները և կազմակերպություններում ոչ ինստիտուցիոնալ ներգրավվածություն ունեցող ներկայացուցիչները (կարճաժամկետ) չեն կարող մասնակցել այս դասընթացին։
Ինչպե՞ս մասնակցել դասընթացին․
Կարողությունների զարգացման դասընթացին մասնակցելու համար հարկավոր է՝
- Լրացնել առցանց ձևաթուղթը,
- [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմորդի ինքնակենսագրականը։
Նամակի թեմա դաշտում պարտադիր է նշելը՝ «Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության – կազմակերպության անվանումը»։
Որո՞նք են ընտրության չափորոշիչները․
Դասընթացի համար ստացված հայտերը դիտարկվելու են անկախ հանձնաժողովի կողմից հետևյալ չոփորոշիչներին համապատասխան՝
- Հաղորդակցության հարթակների առկայությունը և բազմազանությունը։
- Հաղորդակցության ռազմավարության առկայությունը և հաղորդակցման ռազմավարությունը զարգացնելու նպատակները։
- Կազմակերպության համար ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարի ու փաստերի ստուգման համատեքստում կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։
- Կազմակերպության կողմից իրականացված/իրականացվող և/կամ իրականացվելիք նախագծերը/պորտֆոլիոն։
- Դիմորդ կազմակերպության շարժառիթը։
- Դիմորդի համապատասխան աշխատանքային փորձը։
Դասընթացի հայտարարության ժամկետները․
- Դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ 2021թ․ օգոստոսի 15։
- Դասընթացի դիմորդների դիտարկման վերջնաժամկետը՝ 2021թ․ օգոստոսի 25։
- Դիմորդներին արդյունքների ծանուցման վերջնաժամկետը՝ 2021թ․ օգոստոսի 31։
- Դասընթացի անցկացման ժամկետները՝ 2021թ․ սեպտեմբերի երկրորդ կես (նախնական՝ սեպտեմբերի 24-26)։
ՀԼԱ-ն ապահովում է ընտրված դիմորդների ճանապարհածախսի, կեցության, սննդի բոլոր ծախսերը։
Թերի լրացված հայտը և/կամ ոչ ամբողջական ներկայացված փաստաթղթերի դեպքում, դիմորդի հայտը չի դիտարկվելու։
————————
Հարցերի համար կարող եք գրել նամակ ՀԼԱ հաղորդակցության մասնագետ Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։
Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ՀԼԱ կայք։
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ/PJC) երկար տարիներ աշխատում է ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում և իրականացրել է տեղական ու միջազգային բազմաթիվ նախագծեր՝ հասարակության (երիտասարդներ, մեծահասակներ, նախակրթական հաստատություններ և այլն) շրջանում մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման ու տեղեկությունների ճշգրտման ուղղությամբ կարողությունների զարգացման համար։
Մեր օրերում ապատեղեկատվության նույնականացումը գնալով բարդանում է, ի հայտ են գալիս նոր հարթակներ, ստեղծվում են նոր գործիքներ, տեխնոլոգիաներն աճում են օրեցօր, որոնք որքանով խթանում են տեղեկատվության շրջանառմանը, նույն չափով նաև պարարտ հող են ստեղծում մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման համար։
Հասարակության տարբեր խմբերի մոտ կեղծ լուրերի նույնականացումը բարդ գործընթաց է, որին մշտապես աջակցում է ՀԼԱ-ն։ Այս անգամ ՀԼԱ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար։
* Այս միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից, Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան և Լիտվական զարգացման համագործակցության աջակցությամբ։
#PowerUp #FightFake #DetectManipulation #PowerUpCSOs