Հայտարարություններ

Երևանում կանցկացվի ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողով

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), կարևորելով Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարը և մեդիագրագիտության զարգացումը, նախատեսում է սթ մայիսի 4-ին Երևանում անցկացնել միջազգային համաժողով։

«Պայքար ապատեղեկատվության և քարոզչության դեմ երկխոսություն դրանց դիմակայության ռազմավարությունների շուրջ Հայաստանում և դրա սահմաններից դուրս» խորագրով համաժողովը կազմակերպվում է ՀԼԱ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Այս միջոցառումը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբը, որը կազմակերպվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։

Համաժողովի նպատակն է երկխոսություն ծավալել միջազգային և հայաստանյան հեղինակավոր փորձագետների, ոլորտային մասնագետների, քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու ապատեղեկատվության մարտահրավերները, քարոզչական ժամանակակից մեթոդներն ու նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մանիպուլյացիաների ու քարոզչության սփռման գործում։ Համաժողովին անդրադարձ կկատարվի  2020 թվականից հետո քաղված դասերին, ավտոմատացված քարոզչությանը և թվային ապատեղեկատվության զարգացած գործիքակազմին ու դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցներին։ Համաժողովը նաև հնարավորություն կտա փոխանակել ամերիկյան և հայկական փորձագիտական համայնքների փորձը կեղծ լուրերին և ապատեղեկատվությանը հակազդելու գործում և կխթանի այդ համայնքների միջև ավելի ամուր կապերի ստեղծմանը։

Համաժողովի հիմնական թիրախային լսարանը հայաստանյան մեդիայի և ՔՀԿ-ների ներկայացուցիչներն են, քաղաքական գործիչներ, տարբեր համալսարանների Լրագրության ֆակուլտետների ուսանողներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Համաժողովն արժեքավոր հարթակ կդառնա գիտելիքների, փորձի և ռազմավարությունների փոխանակման համար՝ պայքարելու ապատեղեկատվության մարտահրավերների դեմ և ձևավորելու դիմակայուն հասարակություն Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Համաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։

Համաժողովի մասնակցությունը հրավերով է։ Լրագրողների համար մուտքն ազատ է։ 

Համաժողովի օրակարգ



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend