Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Երիտասարդը՝ որպես խաղաղության առաջնորդ

​Ի՞նչ է նշանակում լինել խաղաղության առաջնորդ մեր օրերում։

Սոնա Հակոբյանը «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի մասնակից է և ծրագրի շրջանակում իրականացվող անհատական մրցույթի հաղթող Սոնա Հակոբյանը, որոշեց պատասխանը փնտրել հենց երիտասարդների հետ միասին։

Սոնան Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի ծրագրերի ֆինանսական պատասխանատուն է և «Մեդիացիան որպես կոնֆլիկտների հաղթահարման այլընտրանքային տարբերակ» 12-րդ աշնանային դպրոցի շրջանավարտ։

​Նա հայտարարեց շարադրությունների մրցույթ, որն ավելին էր, քան պարզապես գրավոր աշխատանք։ Սա հարթակ էր՝ զարգացնելու քննադատական մտածողությունն ու ձևավորելու խաղաղաշինությամբ հետաքրքրված ակտիվ երիտասարդների ցանց։

Ի՞նչ ունենք արդյունքում.

-20 անկեղծ պատմություն. Մասնակիցները ներկայացրել էին իրենց անձնական պատկերացումները խաղաղ հաղորդակցության մասին։

-11 լավագույն էսսե. Ժյուրին ընտրեց այն աշխատանքները, որոնք աչքի էին ընկնում թարմ մտքերով ու յուրօրինակ ոճով։

-​Առանց սահմանների. Մրցույթին միացան երիտասարդներ ոչ միայն Երևանից, այլև հեռավոր համայնքներից՝ ապահովելով տարբերվող ու բազմազան տեսակետներ։

​Լավագույն աշխատանքներն արդեն հասանելի են սոցցանցերում ու ստացել են մեծ արձագանք։

​«Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ որոշ մասնակիցներ սկսեցին այլ կերպ նայել իրենց դերին հասարակության մեջ։ Նրանք սովորեցին ավելի գիտակցված հաղորդակցվել ու կառուցողական լուծումներ գտնել կոնֆլիկտներում։ Սա իմ փոքր, բայց համարձակ քայլն է՝ երիտասարդների շրջանում խաղաղաշինության գաղափարը տարածելու ճանապարհին», ֊ ասում է Սոնան։

Լավագույն շարադրություններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք, որ շարադրությունների մրցույթն անցկացվել է «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։

Կիսվել :