Նորություններ

«Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական հրապարակում/քաղաքականություն խմբագրությունների համար» և «Լրագրողների անվտանգության ապահովման գործիքներ»

Միջազգային իրավունքում մի քանի փաստաթղթեր լրագրողների անվտանգության ապահովման հարցում ունեն շրջանակային նշանակություն և կոչված են ապահովելու անվտանգ միջավայրի համար նպաստավոր պայմաններ։ Դրանք հետևյալն են՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Ժնևի համաձայնագրերը (Ժնևի համաձայնագրեր ընդհանուր անվամբ կոչվում են չորս պայմանագրեր և երեք լրացուցիչ արձանագրություններ, որոնք սահմանում են պատերազմում մարդասիրական վերաբերմունքի միջազգային իրավունքի ստանդարտները), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 2005/81 բանաձևը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1738 (2006) բանաձևը։

Այս հղմամբ կարող եք բեռնել և ծանոթանալ Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացվող «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակում Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ձեռնարկները՝ «Բարձր ռիսկային միջավայրերում աշխատող լրագրողների անվտանգության խորհրդատվական հրապարակում/քաղաքականություն խմբագրությունների համար» և «Լրագրողների անվտանգության ապահովման գործիքներ»։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend