Հանրային լրագրության ակումբն «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագիրն իրականացրել է 2020 թ-ի դեկտեմբեր 31- 2021թ․ մայիս 31-ն ընկած ժամանակահատվածում։ Ծրագիրը ֆինանսավորել է EED (European Endowment for Democracy) կազմակերպությունը։
Ծրագրի թիրախում նախևառաջ Արցախյան 2-րդ պատերազմը և դրա հետևանքները լուսաբանած լրագրողները, օպերատորները, ֆոտոլրագրողները, վավերագրողները, մոնտաժողները, լրատվամիջոցների ղեկավարները և քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններ են եղել, որոնք իրականացնում էին տեղեկատվական գործունեություն։
Ծրագրի թիրախ խումբ են եղել նաև հոգեբանները, որոնց վերապատրաստվելու հնարավորություն է տրվել՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ուղղությամբ։
Ծրագրի հիմնական նպատակներն են եղել լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորությունը, նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրումը, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացումը և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։
Վերոնշյալ նպատակների իրականացման համար կազմակերպվել են մի շարք դասընթացներ՝ միջազգայնորեն ճանաչված ամերիկյան «Dart լրագրության և տրավմայի կենտրոն»-ի՝ հոգեբանական պաշտպանության և հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով զբաղվող (PTSD) մասնագետների կողմից։
«Արագ արձագանքման ֆոնդ» ծրագիրն իրականացրել է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն։ Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող Կոնսորցիում, որի կազմում են եղել՝ Մեդիա նախաձեռնության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը: Կոնսորցիումը մշակել է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։
Ծրագրի բյուջեն՝ 41.020 ԱՄՆ դոլար։
