Hack2Check հեքըթոնի առցանց տեղեկատվական հանդիպում
- May 8, 2024
- Category: Հայտարարություններ
«Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ին ընդառաջ, Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ հեքըթոնին մասնակցությամբ հետաքրքրված անձանց համար։
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 17։00-18։00-ին, Զում հարթակում։
Տեղեկատվական հանդիպմանը կարող են մասնակցել ՏՏ ուղղվածությամբ ֆակուլտետների ուսանողներ, ստարտափերներ, ծրագրավորողներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ՏՏ անվտանգության մասնագետներ, կրթության ոլորտի՝ մեդիագրագիտության ուղղությամբ մասնագիտացած ներկայացուցիչներ։
Տեղեկատվական հանդիպմանը կներկայացվեն հեքըթոնին դիմելու մանրամասները, մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել կազմակերպիչներին։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ մինչև մայիսի 12-ը, և մենք կտրամադրենք Զումի հղումը։
Բաց մի թողեք հեքըթոնի մասին «առաջին ձեռքից» տեղեկություններ ստանալու հնարավորությունը։
————————————————
Հեքըթոնը տեղի է ունենալու 2024 թ․ մայիսի 25-26-ին՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում։
Հեքըթոնը տեղի է ունենալու 2024 թ․ մայիսի 25-26-ին՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում։
Հեքըթոնի լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 13․200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` դրանք իրականացնելու համար։
Տեղեկատվական հանդիպումը կանցկացվի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ (ՀԲԸՄ)։
Այս նախաձեռնությանը միացել են նաև մեր գործընկեր կառույցները՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։
Հեքըթոնի բոլոր մանրամասները հասանելի են https://hack2check.pjc.am/ կայքէջում։