Հայկական լրատվամիջոցները ՏիկՏոկում
- October 14, 2022
- Category: Նորություններ
Տարիներ առաջ, երբ ՏիկՏոկը դեռ վայելում էր վիրուսային սոցիալական հարթակի համբավ ու նոր-նոր ձևավորում իր բովանդակային լանդշաֆտը, հայ հանրությունը դրան այդքան էլ լուրջ չէր վերաբերվում: Այսօր արդեն, երբ հավելվածում ունենք հարյուր հազարավոր հայ օգտատեր, այնտեղ կարիերա կառուցած ինֆլյուենսերներ ու ցանցի նկատմամբ քիչ թե շատ կայացած վերաբերմունք, դաշտ են մտել նաև տեղական լրատվամիջոցները:
Նորություն չէ, որ տեղեկատվություն տրամադրող մեդիան անընդհատ հետևում է օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին ու օգտագործում ցանկացած հնարավոր խողովակ` լրատվություն հաղորդելու համար: Նրանց հիմնական նպատակն անընդհատ նոր ընթերցողներ (այս դեպքում` դիտողներ) ու հետևորդներ ձեռք բերելն է:
ՏիկՏոկից ակտիվորեն օգտվում է հայկական 15 լրատվամիջոց. դրանք հիմնականում առցանց մուլտիմեդիա կայքեր ու թերթեր են և հեռուստաալիքներ (Ազատություն ռ/կ, Factor TV, Oragir News, Իրազեկ քաղաքացիների միավորում, Հանրային լրագրության ակումբ, Հինգերորդ ալիք, Հանրային հեռուստաընկերություն, Tert.am, Xirat Media, 168.am, Style News.am, Yerevan Today, Հայելի ակումբ, Para TV, Ararat News):
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Հոդվածը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ «Ապատեղեկատվության և կեղծ պատմույթների տարածումը ՏիկՏոկ հարթակում» հետազոտության համար՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում:
Այս հոդվածում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: