Սեղանի խաղի հայեցակարգի մշակման և ստեղծման մրցույթ․ համատեքստը՝ դատական-իրավական համակարգ
- June 6, 2023
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» նախագծի շրջանակում հայտարարում է 16+ տարիքային խմբի համար նախատեսված սեղանի խաղի հայեցակարգի մշակման և ստեղծման մրցույթ։ Հիմնական շահառու խումբ են հանդիսանում ավագ դպրոցների աշակերտները, մանկավարժները և ֆորմալ ու ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններն ու հաստատությունների շահառուները։
Խաղի նպատակներն են՝
- Նպաստել Շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։
- Նպաստել Շահառուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը դատաիրավական համակարգի վերաբերյալ։
- Խթանել Շահառուների իրազեկվածությունը իրավունքների վերականգնման տեղական և միջազգային ատյանների և գործողությունների վերաբերյալ։
Խաղի հայեցակարգի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Խաղի բյուջեն 6,200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, ներառյալ հարկերը և պարտադիր վճարները։ Այն ներառում է հայեցակարգի մշակումը, գաղափարի զարգացումը, խաղի ձևավորումը, ինչպես նաև 300 օրինակով խաղի տպագրությունը։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2023թ. հունիսի 25-ը ներառյալ։
Հայտերը ներկայացնելու համար հարկավոր է՝
- Ներկայացնել խաղի հայեցակարգը/գաղափարը։ Հայեցակարգը մշակում է դիմումատուն, չկան ծավալային սահմանափակումներ, այն պետք է հստակ նկարագրի խաղի ֆունկցիոնալությունը, խաղաֆիկացման մոտեցումները, կիրառողի/օգտատիրոջ փորձառությունը (UX), ձևը և բխի հրապարակված տեխնիկական առաջադրանքի նպատակներից և կարիքներից։ Հայեցակարգն ըստ ցանկության կարող է ներառել առաջարկվող դիզայնի կոնցեպտներ։
- Լրացնել այս հարցաթերթը (այն պետք է ներառի ամփոփ տեղեկատվություն դիմումատուի և աշխատանքային թիմի վերաբերյալ, փորձառությունը հաստատող հղումներ։ Հարցաթերթի ամբողջական լրացումը պարտադիր է)։
- Կցել աշխատանքային թիմի ինքնակենսագրականները (խրախուսվում է թիմում ունենալ ոլորտի փորձագետ)։
Թերի և/կամ ոչ հասկանալի լրացված փաստաթղթերով հայտերը ծրագրի փորձագիտական խմբից ձևավորված ժյուրիի կողմից չեն դիտարկվելու։
Հաղթող հայեցակարգը/գաղափարը և խաղն ամբողջությամբ կմշակվեն Հանրային լրագրության ակումբի դիտարկումների և առաջարկների հիման վրա։ Խաղի նկատմամբ հեղինակային իրավունքը հավասարապես կպատկանի Հանրային լրագրության ակումբին և խաղը ստեղծող թիմին/կազմակերպությանը:
Հայտի փաթեթը (1. Առաջարկվող հայեցակարգ, 2. Հարցաթերթ, 3. Ինքնակենսագրականներ) հարկավոր է ուղարկել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլեկտորնային փոստի հասցեով, թեմա դաշտում նշելով՝ «IJR_Board_Game_Concept – Name_Surname»:
Հարցերի դեպքում կարող եք կապվել Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ [email protected] էլեկտորնային փոստի միջոցով։
________________________
«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» նախագծի իրականացմանն աջակցում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը։