Նորություններ

«Վավերագրելով արդարադատությունը և մարդու իրավունքների իրավիճակը»․ Կարժամետրաժ ֆիլմերի պատրաստման մրցույթի արդյունքներ

*ԽՄԲԱԳՐՎԱԾ (ամփոփվել են մրցույթի երկրորդ փուլի արդյունքները)։

Հանրային լրագրության ակումբը «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 15-ին հայտարարել է 2022թ․ կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի պատրաստման բաց մրցույթ, որի ընթացքում ստացված հայտերը գնահատվել են ծրագիրն իրականացնող Կոնսորցիումի անդամ կազմակերպությունների կողմից։

Կոնսորիցիումի անդամ կառույցներն են՝

  • Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ) Հայաստան,
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ) ՀԿ,
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) ՀԿ,
  • Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) ՀԿ:

Ստացված հայտերի գնահատման գործընթացը և հանձնաժողովի աշխատանքները անցկացվել են ՀԼԱ կողմից բաց մրցույթների վարման և արդյունքների գնահատման ու ամփոփման ընթացակարգին համապատասխան։

Գնահատման չափանիշները ներկայացված են մրցույթի հայտարարությունում։

Հանձնաժողովի կողմից կատարած գնահատումն ամփոփվել է համապատասխան արձանագրությամբ և ենթակա չէ բողոքարկման։

Ըստ սահմանված վերջնաժամկետի, որն էր ս․թ․ մայիսի 23-ը, ստացվել է 9 հայտ։

Շահերի բախումից խուսափելու նպատակով Հանրային լրագրության ակումբը չի ընդգրկվել հանձնաժողովի կազմում՝ որպես գնահատող կառույց։

Հանձնաժողովի կողմից վերանայվել են ներկայացված հայտերի համապատասխանությունը և բովանդակային որակը ծրագրային կարիքներին և առաջնահերթություններին։ Հայտերի վերանայման արդյունքում հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել չաջակցել ծրագրով նախատեսված լավագույն 5 հայտերին՝ ելնելով ստացված առաջարկների բովանդակությունից և ծրագրային առաջնահերթությունների անհամապատասխանությունից։ Հանձնաժողովը կայացրել է որոշում աջակցել առավելագույն միավոր հավաքած երկու դիմորդներին իսկ մյուս աշխատանքների առաջարկներն ընդունել պատվիրակման սկզբունքով։

Մրցույթի արդյունքում ստացված առաջարկների զարգացման նպատակով և հանձնաժողովի գնահատման համաձայն ստորև ներկայացված երկու դիմորդներին հնարավարություն է տրվելու լրամշակել ներկայացված առաջարկները և դրանք առավելագույնս համապատասխանեցնել ծրագրով նախատեսված խնդիրներին և շահառուների կարիքներին, որից հետո դրանց վերաբերյալ կկայացվի հավելյալ որոշում։

  • Լիլիթ Հովհաննիսյան – 53 միավոր
  • Նարեկ Կիրակոսյան – 46 միավոր

Մրցույթի երկրորդ փուլում ՀԼԱ-ն ստացել է 6 հայտադիմում, որոնց արդյունքների ամփոփմամբ առավելագույն միավոր ստացած երեք մասնակիցները ստանալու են աջակցություն իրենց առաջարկների իրականացման համար․

  • Գևորգ Թոսունյան և Մկրտիչ Կարապետյան – 52 միավոր
  • Գևորգ Թոսունյան և Մկրտիչ Կարապետյան – 52 միավոր
  • Լիլիթ Ավագյան – 50 միավոր

«Արդարաացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաջորդ փուլերը կհրապարակվեն 2023 և 2024 թվականների ծրագրային շրջափուլերում։

ՀԼԱ-ն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր դիմորդներին ցուցաբերված հետաքրքրության և մրցույթին մասնակցություն ցուցաբերելու համար։

—————————
Կոնսորցիումի և ծրագրի մասին

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ (ԲՀՀ) Հայաստանի գլխավորությամբ ձևավորված կոնսորցիումը, որի անդամներն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների (ԻՊԱՍ) ՀԿ-ն և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ):

Ծրագիրը նպատակ ունի նպաստել արդարադատության ոլորտի բարեփոխումների բարեվարքությանը՝ խթանելով գործընթացների հաշվետվողականությանը, թափանցիկությանը և վերահսկողությանը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend