Խմբային հոգեբանական աշխատանք Աղվերանում՝ «Հոգեբանական բարեկեցություն եւ տոկունություն» թեմայով

Խմբային հոգեբանական աշխատանք Աղվերանում՝ «Հոգեբանական բարեկեցություն եւ տոկունություն» թեմայով

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջնակում իրականացվող՝ Արցախից բռնի տեղահանված մեդիա աշխատողների հոգեբանական աջակցության բաղադրիչի շրջանակում օգոստոսի 16-ից 18-ը  նախատեսվում է խմբային հոգեբանական աշխատանք՝ «Հոգեբանական բարեկեցություն եւ տոկունություն» թեմայով, որին կարող են մասնակցել առավելագույնը 15 մասնակից։

Այս հանդիպման նպատակն է ստեղծել միջավայր, որը հնարավորություն կտա ամրապնդելու ձեր հոգեբանական ռեսուրսները (անձնային գծեր, կարողություններ, ձգտումներ, ցանկություններ) և բացահայտելու վերջիններիս նոր կողմերը և առանձնահատկությունները՝ տրավմատիկ փորձառությունից հետո։ Այն կնպաստի մասնագիտական ոլորտում ակտիվ ներգրավվածությանը, սթրեսի հաղթահարման դիմակայնությանը։

Միջոցառման ընթացքում դուք հնարավորություն կունենաք հանգիստ, ապահով միջավայրում աշխատելու ձեր անձի հետ ծավալելու ձեր ներքին երկխոսությունը, կապ հաստատելու ձեր տարբեր «մասերի» հետ, որոնք դրսևորվում են ձեր տարբեր հույզերի և համոզմունքների միջոցով, առնչվելու ձեր «ներքին քննադատին» և «ներքին պաշտպաններին»։ Սեփական անձի հետ երկխոսությունը հնարավորություն կտա կապ հաստատելու ձեր խորքային «Ես»-ի հետ, զարգացնելու ինքնախնամքի  հմտությունները՝ քննարկումների, զրույցի, յոգայի, արտ-թերապիայի միջոցով։

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Աղվերանում։ Հրավիրող կողմը հոգում է տրանսպորտային և կեցության ծախսերը։

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև հուլիսի 31-ը ներառյալ՝ նախապես գրանցվելով  այստեղ։

*Միջոցառումն իրականացվում  է «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend