Հանրային լրագրության ակումբը մշակել և թարգմանել է մի շարք մեթոդական նյութեր, ուսուցողական ձեռնարկներ և մեդիագրագիտությանն առնչվող մանկական գրքեր, որոնք կարող են կիրառվել դպրոցներում, մանկապարտեզներում, ինչպես նաև համայնքային կրթական նախաձեռնություններում:
Հասանելի ռեսուրսները`
Ինչպե՞ս օգտագործել
Ռեսուրսները կարող են կիրառվել՝ դասաժամերի և պարապմունքների ընթացքում, գրադարաններում և կրթական կենտրոններում միջոցառումներ կազմակերպելիս, ընտրված թեմաների շուրջ քննարկումներ ու խաղային վարժանքներ անցկացնելիս, գրքերի ընթերցանության ժամին։ Բոլոր նյութերն անվճար են, հասանելի են առցանց և թույլատրվում են օգտագործել կրթական նպատակներով։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային նախաձեռնություն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։
Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն ութերորդ անգամ, այս տարի՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներքո։ Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
