Հայտարարություններ

Մեդիագրագիտության ուղղությամբ դասընթացների շարք դաստիարակների համար

Մեդիագրագիտությունը ժամանակակից հասարակության պարտադիր պայման է։ Իսկ մեդիա տեխնոլոգիաները՝ կյանքի անբաժանելի մասը: Մեդիագրագետ դաստիարակները մեդիադիատեխնոլոգիաներն արդյունավետ կիրառելով կարող են նպաստել աշակերտների՝ հասարակության անդամների մեդիակոմպետենցիաների ձևավորմանը:

 

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում կազմակերպում է մեդիագրագիտության ուղղությամբ դասընթացների շարք՝ նախադպրոցական կրթական հաստատությունների դաստիարակների համար:

Դասընթացներն անցկացնելու է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Պողոսյանը:

Մեդիագրագիտության դասընթացների շարքը մշակվել է սույն ծրագրի շրջանակում թարգմանված ֆիննական ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկների հիման վրա՝

  • Մեդիա քարտեզի ճանապարհորդները. Կրթական նյութ մեդիայի և հույզերի վերաբերյալ
  • Երեխաները և մեդիան. Ձեռնարկ ծնողների և խնամակալների համարծ
  • Վստահելի տեղեկությունների որոնում. Մեդիա կրթության նյութ՝ գիտության և տեղեկատվության մասին

Դասընթացի նպատակը դաստիարակների նախապատրաստումն է մանկապարտեզում և տարրական դպրոցում մեդիատեխնոլոգիաների կիրառմանն ու տարրական դպրոցի աշակերտների մեդիագրագիտության բարձրացմանը:

Դասընթացները հնարավորություն կտան դաստիարակներին գիտակցել մեդիագրագետ սերունդ ունենալու անհրաժեշտությունը, դիտարկել այն որպես երեխաների ստեղծագործականության, ինքնուրույնության, քննադատական մտածողության, տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու կարողության ձևավորման կարևորագույն պայման:

Դասընթացները տեղի կունենան հետևյալ օրերին՝

  • ապրիլի 3, 10։00-18։00,
  • ապրիլի 10, 10։00-18։00,
  • ապրիլի 11, 10։00-18։00

Ուշադրություն․Մասնակցության հայտեր ներկայացնելու գործընթացը փակ է։ Մասնակցության հայտերն էլեկտրոնային փոստի միջոցով կուղարկվեն միայն սույն ծրագրի շրջանակում Շերրի Քուլվերի բոլոր 4 վեբինարներին արդյունավետ մասնակցություն և ներգրավվածություն ցուցաբերած մասնակիցներին։

Դասընթացներին հնարավորություն կստանան մասնակցել 20 դաստիարակներ։

Դասընթացների մասնակիցները կընտրվեն «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի համակարգող թիմի կողմից։

Մասնակիցների ընտրության հիմք է հանդիսանալու հայտատուի ներկայացրած մոտիվացիոն նամակը, ներառյալ follow-up ծրագրի առաջարկը։

Դասընթացներին մասնակցությունն անվճար է։

Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ ՀԿ [email protected] , [email protected] էլ. հասցեներով կամ  +37412 755898, +37499 755898 հեռախոսահամարներով։

 

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն»  ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

 

 

 

 

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend