Հայտարարություններ

Մեդիագրագիտություն․ ինչպե՞ս խոսել դրա մասին նախակրթական հաստատությունների սաների հետ

Դարձնելով մեդիգրագիտությունն արդիական և գրավիչ նախակրթական հաստատությունների և երեխաների համար

Վեբինարների շարք

 

Ե՞րբ․ դեկտեմբերի 20-ին և 21-ին, ժամը՝ 16:00-ին

Ո՞ւմ համար․ նախակրթական հաստատությունների դաստիարակների, տարրական դպրոցների մանկավարժների և ծնողների

Դասընթացավար Շերրի Քուլվեր, ԱՄՆ Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավար

Արժեքը՝ անվճար

Գրանցումը՝ այստեղ

Մեդիագրագիտությունը և թվային գրագիտությունը մեր օրերի ամենապահանջված կարողություններն են ժամանակակից մարդու համար։ Մեդիագրագիտության ու քննադատական մտածողության, վերլուծական ունակությունների կարողությունների զարգացումը արդյունավետ է, եթե այն սկսվում է նախադպրոցական տարիքից։

Ի՞նչ է մեդիագրագիտությունը, ինչպե՞ս զարգացնել քննադատական մտածողությունը, ինչպե՞ս խթանել վերլուծելու, հարցեր տալու կարողությունը, ինչպե՞ս դարձնել գրավիչ ուսումնական պրոցեսը նախադպրոցական երեխաների համար։

Այս ամենի մասին իր փորձը նախադպրոցական ոլորտի մանկավարժների ու ծնողների հետ կկիսի Շերրի Քուլվերը՝ փոխանցելով ԱՄՆ լավագույն փորձը։

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի շրջանակում իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը նախադպորցական կրթության մեջ» նախագիծը, որի շրջանակում կազմակերպում է վեբինարների շարք նախակրթական հաստատությունների և տարրական դպրոցների մանկավարժների և դաստիարակների համար։

Շերրի Քուլվերն ԱՄՆ-ի Թեմփլի համալսարանի մեդիագրագիտության կենտրոնի ղեկավարն է։ Նա երկար տարիներ զբաղվում է երեխաների մեդիագրագիտության ուսումնասիրությամբ և կարծում է, որ տեխնոլոգիաների կիրառումն արգելելն ամենասխալ մոտեցումն է. սկսած 5-6 տարեկանից պետք չէ արգելել կամ վախեցնել, պետք է օգնել ճիշտ կիրառել, կայացնել որոշումներ, հասկանալ եւ վերլուծել այդ կիրառությունը:

Վեբինարներին մասնակցելու համար հարկավոր է մինչև դեկտեմբերի 19-ը անցնել այս հղմամբ և լրացնել մասնակցության հայտը։ Հայտից բացի անհրաժեշտ է լրացնել կարողությունների գնահատման պարզ թեսթը՝ որը կօգնի դասընթացավարին ավելի կարիքահեն դարձնել կրթական պրոցեսը։

Դասընթացից մեկ օր առաջ ընտրված մասնակիցները կստանան Zoom հարթակի հղումը, որտեղ կլինի նաև համաժամանակյա թարգմանություն հայերենով։

 

Վեբինար 1-ին

Օր՝ 20.12.2022

Ժամ՝ 16:00

Թեմա՝ Մեդիա և տեղեկատվական գրագիտությունը դարձնել առավել թեմատիկ և արդիական նախադպրոցական տարիքի երեխաների համար

Նպատակ՝

  • Խորացրել ձեր պատկերացումները մեդիա և տեղեկատվական գրագիտության հիմնարար հասկացությունների վերաբերյալ։
  • Նպաստել ուսումնական պլանի մշակման գործում փորձի ձեռքբերմանը և կիրառմանը, որոնք նախատեսված են նախադպրոցական տարիքի երեխաների համար։
  • Խրախուսել մեդիագրագիտության կրթության ստեղծագործական մոտեցումները՝ հիմնված լավագույն փորձի վրա

 

Վեբինար 2-րդ

Օր՝ 21.12.2022

Ժամ՝ 16:00

Թեմա՝ Մեդիա և տեղեկատվական գրագիտության գրավիչ և մտածված դասասենյակի ստեղծում նախադպրոցական տարիքի երեխաների համար

Նպատակ՝

  • Խորացրել ձեր պատկերացումները մեդիա և տեղեկատվական գրագիտության հիմնարար հասկացությունների վերաբերյալ։
  • Ակտիվացնել նորարարական մեդիա և տեղեկատվական գրագիտության մոտեցումները, որոնք հիմնված են նախադպրոցական տարիքի երեխաների ճանաչողական զարգացման վրա։
  • Քննարկել նախադպրոցական մանկավարժների առջև ծառացած մարտահրավերներն ու մտահոգությունները մեդիա և տեղեկատվական գրագիտության ուսուցման համատեքստում։

Վեբինարները լինելու են ինտերակտիվ, որոնց ընթացքում ակնկալվում է մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը խաղերին, հարցուպատասխանի փուլերին և քննարկումներին։ Ակնկալվում է բոլոր մասնակիցների կողմից տեսակապով միանալը։

Այս երկու վենինարը մաս է կազմում վեբինարների շարքի, որին մասնակցած մանկավարժներից ու մասնագետներից վեբինարների թեմաներին համապատասխան թեսթերի հիման վրա կընտրվեն մասնակիցներ, որոնց կառաջարկվի հավելյալ վերապարտաստում՝ մեր գործընկեր կառույցների, Թիչինգ աքադեմիի ու Քայլ առ քայլ հիմնադրամի կողմից։ Կարողությունների զարգացման բոլոր փուլերն փուլերն անցած մասնակիցները կստանան մասնակցության սերտիֆիկատներ։

Գրանցվել՝ այստեղ

Հավելյալ հարցերի համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend