Հայտարարություններ

Հանրային քննարկում – «ԿՈՐՈՆԱԿԵՂԾԻՔՆԵՐ ՈՒ ՀԱԿԱՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ․ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ»

Փետրվարի 22-ին՝ ժամը 14:00-ին Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է առցանց հանրային քննարկում՝ «Կորոնակեղծիքներ ու հակապատվաստումային շարժումներ․ ովքեր են գլխավոր դերակատարները» թեմայով։

Հանրային քննարկումը կուղեկցվի «Կորոնակեղծիքներ ու հակապատվաստումային շարժումներ․ ովքեր են գլխավոր դերակատարները» վերտառությամբ փաստերի ստուգման նյութի ներկայացմամբ։

Հայաստանում 2020-ի մարտից՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, տարբեր փուլերով ակտիվացել են ապատեղեկատվություն տարածող շարժումներն ու անհատները։ Այս դաշտում իրականում, ըստ փորձագետների, տեղի ունեցավ «յուրահատուկ» վերափոխում․ հակապատվաստումային այն խմբերը, որոնք նախքան 2020-ի մարտն ակտիվ ապատեղեկատվություն էին տարածում, օրինակ, Գարդասիլի պատվաստումային քաղաքականության դեմ, «մասնագիտացան» ու սկսեցին հակապատվաստումային մեծ արշավ իրականացնել կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվական դաշտում։

Հանրային քննարկմանը մասնակցելու են փաստերի ստուգման լրագրողներ և հոդվածի համահեղինակներ Գևորգ Թոսունյանը և Մկրտիչ Կարապետյանը։ Հանրային քննարկմանը ներկա կլինեն նաև ներկայացուցիչներ Առողջապահության նախարարությունից, Միջազգային հանրապետական ինստիտուտից և Հանրային լրագրության ակումբից։

Փաստերի ստուգման նյութի ներկայացումից հետո, հոդվածի հեղինակների, ծրագիրն իրականացնող ու աջակցությունը ցուցաբերող կողմերի, ինչպես նաև Առողջապահության ներկայացուցչի կողմից կիրականացվի անդրադարձ, որից հետո հանրային քննարկման մասնակիցներն ու ուղիղ հեռարձակումով հետևող քաղաքացիները կկարողանան բարձրաձայնել իրենց անհանգստացնող հարցերն ու ստանալ պատասխաններ։

Հանրային քննարկումը բաց է բոլոր ցանկացողների համար։ Հանրային քննարկումը տեղի կունենա Zoom հարթակում, որին միանալու համար հարկավոր է անցնել հետևյալ հղմամբ։

«Կորոնակեղծիքներ ու հակապատվաստումային շարժումներ․ ովքեր են գլխավոր դերակատարները» թեմայով փաստերի ստուգման հոդվածը հասանելի է այս հղմամբ։

Հանրային քննարկման օրակարգը հասանելի է այստեղ՝ Public_Discussion_Agenda-22.02.2022

Հանրային քննարկման ուղիղ եթերը տեղի է ունենալու ՀԼԱ ֆեյսբուքյան էջում՝ այս հղմամբ։

———————————————————

«Կորոնակեղծիքներ ու հակապատվաստումային շարժումներ ովքեր են գլխավոր դերակատարները» վերտառությամբ փաստերի ստուգման աշխատանքը ստեղծվել է «Covid-19 անդրադարձում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը Միջազգային Հանրապետական ինստիտուտի և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի աջակցությամբ: Ֆիլմում հնչած կարծիքներն ու մտքերը պատկանում են Հանրային լրագրության ակումբին և ստեղծագործական թիմին և պարտադիր չէ, որ համընկնեն Միջազգային Հանրապետական ինստիտուտի և Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի դիրքորոշման հետ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend