Հայտարարություններ

Մեծահասակների համար մեդիագրագիտության սեղանի խաղի ստեղծման հայեցակարգի/գաղափարների մրցույթ`

Բոլորս դեպի մեդիագրագիտություն․․․

Հանրային լրագրության ակումբը և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում հայտարարում են մեծահասակների համար մեդիագրագիտության սեղանի խաղի ստեղծման հայեցակարգի/գաղափարների մրցույթ։

Խաղի նպատակներն են՝

  • Մեդիագրագիտության վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերում, հմտությունների ձևավորում և հարստացում, վարքագծի փոփոխություն։
  • Մեդիագրագիտության կարևորության հանդեպ մարդկանց դրական վերաբերմունքի ձևավորում։ Մեդիագրագիտության դերի գիտակցում։
  • Ակտիվ ու ներգրավող վերաբերմունք մեդիագրագիտության նկատմամբ։

Խաղը պետք է լինի պարզ սեղանի խաղ, որը  նախատեսված  է  կրթական տարբեր ցենզ ունեցող 35-65 տարեկան մարդկանց համար։ Միևնույն ժամանակ,  խաղը չպետք է բացառի տարիքային այլ խմբերի հետաքրքրությունները ։

Խաղի հայեցակարգի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։

Եթե դուք հետաքրքրված եք այս մրցույթով, ունեք խաղերի ստեղծման փորձառություն, ունեք գաղափարներ, որոնք կարող եք իրագործել ձեր թիմի միջոցով, ապա ծանոթացեք մրցույթի պայմաններին հրապարակված տեխնիկական առաջադրանքի միջոցով։

Խաղի բյուջեն 5000 Եվրո է։ Այն ներառում է հայեցակարգի մշակումը, գաղափարի զարգացումը, խաղի ձևավորումը, ինչպես նաև 500 տպաքանակով խաղի տպագրությունը։

Հայտերը պետք է ներկայացնել մինչև 2021թ. օգոստոսի 25-ը ներառյալ։

Հայտերը ներկայացնելու համար հարկավոր է՝

  1. Ներկայացնել խաղի հայեցակարգը/գաղափարը (հայցեակարգի ձևաչափը մշակում է դիմումատուն, չկան ծավալային սահմանափակումներ, այն պետք է հստակ նկարագրի խաղի հայեցակարգը, մոտեցումները, ձևը և բխի հրապարակված տեխնիկական առաջադրանքի նպատակներից և կարիքներից)։
  2. Լրացնել այս հարցաթերթը (այն պետք է ներառի ամփոփ տեղեկատվություն դիմումատուի և աշխատանքային թիմի վերաբերյալ, պարունակի փորձառությունը հաստատող հղումներ։ Հարցաթերթում առկա բոլոր հարցերի պատասխանների առակայությունը պարտադիր է)։
  3. Կցել աշխատանքային թիմի ինքնակենսագրականները։

Թերի և/կամ ոչ հասկանալի լրացված փաստաթղթերով հայտերը ծրագրի փորձագիտական խմբից ձևավորված ժյուրիի կողմից չեն դիտարկվելու։

Ժյուրիի կողմից կարող են (բայց ոչ պարտադիր) խրախուսվել այլ գաղափարներ ևս, որոնք կլինեն մրցունակ ու հետաքրքրաշարժ։

Հաղթող հայեցակարգը/գաղափարը և խաղն ամբողջությամբ կմշակվեն հետագա փուլերում և դրանց նկատմամբ հեղինակային իրավունքը կպատկանի ծրագիրն իրականացնող կազմակերպություններին (PJC, DVV International – Armenia):

Հայտի փաթեթը (1. Առաջարկվող հայեցակարգ, 2. Հարցաթերթ, 3. Ինքնակենսագրականներ) հարկավոր է ուղարկել ՀԼԱ հաղորդակցության մասնագետ, «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի համակարգող Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլեկտորնային փոստի հասցեով, թեմա դաշտում նշելով՝ «MEDIALITERACY_TABEL_GAME_CONCEPT / ”NAME_SURNAME»:

Հարցերի դեպքում նույնպես կարող եք կապվել Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ [email protected] էլեկտորնային փոստի հասցեով կամ 098227686 հեռախոսահամարով։

________________________

Այս ծրագրի իրականացմանն աջակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend