Թվային անվտանգությունը լրագրողների համար. երկօրյա դասընթաց
- May 10, 2021
- Category: Հայտարարություններ
Տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում լրագրողի գործունեությունը թիրախավորված է։ Բազմաթիվ լրագրողներ իրենց առաքելությունը կատարելիս գտնվում են խոշորացույցի ներքո և տեխնիկական տեսանկյունից համարվում են խոցելի։
Վերջին շրջանում ավելի հաճախ են դարձել լրագրողների նկատմամբ տեխնիկական հարձակումները, որոնք նպատակաուղղված են գործունեության խաթարմանը կամ տվյալների արտահոսքին։ Այս և մի շարք այլ պատճառներով շատ կարևոր է, որպեսզի լրագրողները տիրապետեն թվային անվտանգության կանոններին և գործիքներին, կարողանան պաշտպանել իրենք իրենց՝ արտաքին վտանգներից։
Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է թվային անվտանգության երկօրյա դասընթաց լրագրողների համար։
Դասընթացը վարելու են ոլորտի առաջատար մասնագետները՝ տեղեկատվական անվտանգության մասնագետներ՝ Սամվել Մարտիրոսյանը և Ալեքսեյ Չալաբյանը։
Դասընթացին անդրադարձ է լինելու հետևյալ թեմաներին՝
• Ինչո՞ւ է կարեւոր թվային անվտանգությունը լրագրողների համար․ հիմնական վտանգներ եւ օրինակներ,
• Էլեկտրոնային փոստի եւ սոցիալական ցանցերի պաշտպանություն,
• Սարքավորումների բազային պաշտպանությւն․ հեռախոսներ եւ համակարգիչներ,
• Կոմունիկացիաների պաշտպանություն, մեսենջերներ, էլ․ փոստ,
• Կարեւոր եւ օգտակար ծրագրերի ուսումնասիրություն,
• Ծրագրերի տեղադրում և տեխնիկական խորհրդատվություն-աջակցություն։
Դասընթացը տեղի է ունենալու մայիսի 15-ից 16 ը՝ Աղվերանում։ Կազմակերպիչները հոգում են բոլոր ծախսերը (տրանսպորտ, կեցություն, սնունդ)։
Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտը՝ մինչև մայիսի 11-ը ներառյալ։
———————————————
Այս դասընթացն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ EED (European Endowment for Democracy)-ի աջակցությամբ։
Հարցերի համար կարող եք գրել՝ [email protected] էլ․ փոստին կամ զանգել՝ 099 755 898 հեռախոսահամարին։