Նորություններ

«Մարդն ու արդարադատությունը»․ վավերագրական ֆիլմերի և մուլտիմեդիա նյութերի մրցույթի արդյունքների ամփոփում

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, ս․թ․ հունվարի 20-ին հայտարարել էր վավերագրական ֆիլմերի և մուլտիմեդիա նյութերի պատրաստման բաց մրցույթ: Հայտարարությունը տեղադրվել էր ՀԼԱ կայքում, տարածվել սոցիալական մեդիայի էջերով, ուղարկվել գործընկերներին և շրջանառվել լրագրողների, մեդիա կազմակերպությունների, լրատվամիջոցների շրջանում՝ էլ․ փոստի հասցեների բազայի հիման վրա։ Հայտարարության տեքստը հասանելի է այստեղ։

Ըստ սահմանված վերջնաժամկետի, որն էր ս․թ․ փետրվարի 19-ը՝ ստացվել է 22 հայտ։

Հայտերի գնահատման նպատակով ձևավորվել է Ընտրող հանձնաժողով, որի անդամներն են՝

  • Եկատերինա Պողոսյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  • Նանե Մանասյան – «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  • Անի Տեր-Մելիքսեթյան – Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Շահերի բախումից խուսափելու համար Հանրային լրագրության ակումբը չի ընդգրկվել հանձնաժողովի կազմում։

Ընտրող հանձնաժողովը հայտերի գնահատումն իրականացրել է հետևյալ 7 չափորոշիչների հիման վրա․

  1. Հայտադիմումով առաջարկվող բովանդակության համապատասխանությունը մրցույթի պայմաններին (1-ը՝ նվազագույն միավոր, 5-ը՝ առավելագույն),
  2. Հայտադիմումով առաջարկվող բյուջեի համապատասխանությունը ներկայացված նախագծին (1-ը՝ նվազագույն միավոր, 5-ը՝ առավելագույն),
  3. Հայտատու/ների կոմպետենտությունը և կենսագրական համապատասխանությունը (1-ը՝ նվազագույն միավոր, 5-ը՝ առավելագույն),
  4. Հայտատու/ների պորտֆոլիոն՝ համանման աշխատանքների կատարման փորձառությունը (1-ը՝ նվազագույն միավոր, 5-ը՝ առավելագույն),
  5. Նախագծի ձևաչափը (ֆիլմ, լոնգրիդ, ֆոտոպատմություն)՝ ներկայացված խնդիրը լավագույնս լուսաբանելու (1-ը՝ նվազագույն միավոր, 3-ը՝ առավելագույն),
  6. Հայտի տեխնիկապես գրագետ ներկայացվածությունը (1-ը՝ նվազագույն միավոր, 3-ը՝ առավելագույն),
  7. Տեսանելիությանն ուղղված գործողություններ (1-ը՝ նվազագույն միավոր, 5-ը՝ առավելագույն)։

Ս․թ․ փետրվարի 27-ին Ընտրող հանձնաժողովի անդամներն առցանց հանդիպում են ունեցել՝ քննարկելու ընտրության առաջին փուլն անցած հայտերի, ինչպես նաև վերջնական գնահատման հետ կապված հարցեր։ Հանձնաժողովի անդամները որոշել են հնարավորություն տալ առաջին փուլն անցած հայտատուներին բարելավել ներկայացված հայտերը՝ ըստ ծրագրային առաջնահերթությունների, ինչպես նաև տեղեկություն տրամադրել նյութի տեսանելիության վերաբերյալ, թե որ հարթակներում է շրջանառնելու նյութը, դիտումների ինչ թիվ է նախատեսվում ապահովել և այլն։

Հանդիպմանը ներկա են եղել՝

  • Սեդա Մուրադյան – ՀԼԱ
  • Ալեքսանդր Մարտիրոսյան – ՀԼԱ
  • Հասմիկ Փայտյան – ՀԼԱ
  • Եկատերինա Պողոսյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  • Նանե Մանասյան – ԻՊԱՍ
  • Անի Տեր-Մելիքսեթյան – ՀՔԱՎ

Ընտրող հանձնաժողովն ուսումնասիրել և գնահատել է վերանայված հայտերը, որի արդյունքում ամենաբարձր միավորներ են ստացել ստորև թվարկված հայտատուները․

1 Լիլիթ Ավագյան – 88 միավոր

2 Լիլիթ Հովհաննիսյան – 85 միավոր

3 Անի Գրիգորյան 1 – 85 միավոր

4 Գևորգ Թոսունյան 2 – 84 միավոր

5 Մկրտիչ Կարապետյան 2 – 82 միավոր

Հանրային լրագրության ակումբը հաղթող մասնակիցների հետ կկնքի համապատասխան պայմանագրերը՝ իրականացնելու նախատեսված աշխատանքները եռամսյա ժամկետում։

Սույն արձանագրությունը հաստատված է Ընտրող հանձնաժողովի անդամների կողմից և ենթակա չէ բողոքարկման։

——————————————

Ծրագրի մասին

«Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի (ԲՀՀ Հայաստան՝ այժմ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ) գլխավորությամբ ձևավորված կոնսորցիումը, որի անդամներն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ):

Ծրագիրը նպատակ ունի նպաստել արդարադատության ոլորտի բարեփոխումների բարեվարքությանը՝ խթանելով գործընթացների հաշվետվողականությանը, թափանցիկությանը և վերահսկողությանը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend