«Տրավմազգայուն լրագրություն»․ վեբինար՝ մեդիայի աշխատակիցների համար

«Տրավմազգայուն լրագրություն»․ վեբինար՝ մեդիայի աշխատակիցների համար

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում, սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Տրավմազգայուն լրագրություն որո՞նք են տրավմաները լուսաբանելիս ինքնախմանքի արդյունավետ գործիքները» թեմայով վեբինարին, որը տեղի կունենա սթ հունիսի 18-ին, ժամը 17։00-18։30-ին, Zoom հարթակում։

Այս նախագիծը Հայաստանում Ինտերնյուս միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Վեբինարի նպատակն է մեդիա աշխատակիցներին զինել տրավմատիկ իրադարձություններ լուսաբանելիս ինքնախնամքի արդյունավետ գործիքներով ու գիտելիքներով, բարձրացնել հոգեկան առողջության դիմակայունության մեթոդների վերաբերյալ իրազեկվածությունը։

Վեբինարը կվարի հոգեկան առողջության մասնագետ, խաղաղության ու հակամարտությունների խորհրդատու Պաատա Ալավերդաշվիլին՝ Վրաստանից։ Նա ունի մագիստրոսի աստիճան հոգետրավմատոլոգիայի ոլորտում և բուժման ընթացքում աջակցում է մարդկանց EMDR և IFS թերապիայի գործիքներով: Պաատան նաև երիտասարդ ակտիվիստ խմբերի հետ կազմակերպում է խաղաղության վերաբերյալ կրթական դասընթացներ՝ կենտրոնանալով ներքին խաղաղության և ինքնախնամքի փորձառության վրա:

Վեբինարի ընթացքում անդրադարձ կկատարվի այս թեմաներին․

  • Ի՞նչ է տրավման ինչպե՞ս է այն ազդում անհատների և հասարակության վրա,
  • Տրավմազգայուն հաղորդակցության սկզբունքները տրավմա, մանիպուլյացիա և ուժ, երկրորդային տրավմա և ինքնախնամք,
  • Տրավմատիկ փորձառության վեր հանում մարտահրավերային պատմույթներ, կարեկցանք և ճկունություն,
  • Հարցուպատասխան ուղեցույցների տրամադրում մեդիա աշխատակիցների ունեցած կոնկրետ մարտահրավերների վերաբերյալ։

Մուտքն ազատ է մեդիայի այն աշխատակիցների համար, որոնք լուսաբանել են պատերազմական գործողություններ, արտակարգ իրավիճակներ, տրավմատիկ իրադարձություններ, պատմություններ, հետպատերազմյան զարգացումներ, ողբերգական դեպքեր, ճգնաժամեր։

Եթե հետաքրքրված եք մասնակցել, ապա խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև հունիսի 16-ը, ժամը 23։59-ը։ Զումի հղումը կտրամադրենք նախքան վեբինարը։

Վեբինարի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Ապահովվելու է հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Տեղեկացնում ենք նաև, որ նույն նախագծի շրջանակում ՀԼԱ-ն առաջարկում է հոգեբանական անվճար խորհրդատվություններ մեդիայի աշխատակիցներին, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Վեբինարը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Հանրային լրագրության ակումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend