
Վերջնաժամկետը երկարաձգվել է/Ընդունելություն․ Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի 2-րդ և 3-րդ հոսքի դասընթացներ
- March 27, 2023
- Category: Հայտարարություններ
Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս․թ․ մարտի 30-ը, ժամը 23։59-ը։
Երկու սերունդ կողք կողքի։ Հենց այսպես էլ մեկնարկում ենք մի նոր շրջան կրտսեր և ավագ լրագրողների համար, որտեղ բոլորս միասին կխորանանք փաստերի ստուգման մեջ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատորի նոր հոսքի դասընթացներն արդեն ադապտացված՝ ըստ մասնագիտական կարողությունների, սպասում են հայտադիմումների պրոֆեսիոնալ լրագրողներից և ուսանող-լրագրողներից։
Երկու հոսքի զուգահեռ դասընթացներում պրոֆեսիոնալ լրագրողները հնարավորություն կունենան սովորելու փաստերի ստուգումն առավել խորացված մակարդակով, իսկ ուսանող-լրագրողներին հնարավորություն կընձեռվի ավելի վարժ տիրապետել փաստերի ստուգման մեջ կիրառվող բազային գործիքներին։
Յուրաքանչյուր խումբ մասնակցելու է երկօրյա աշխատաժողովի Աղվերանում, որը կվարի «Մալդիտա» իսպանական փաստերի ստուգման մեդիա կազմակերպության առաջատար մասնագետը։ Կապահովվի համաժամանակյա հայերեն թարգմանություն։
Ե՞րբ է տեղի ունենալու աքսելերատորի կուրսը․
Ուսանող-լրագրողների համար ապրիլի 5-7-ը (մեկնումը քաղաքից 11։00-ին, ժամանումը՝ 19։30),
Պրոֆեսիոնալ լրագրողների համար ապրիլի 7-9-ը (մեկնումը քաղաքից 11։00-ին, ժամանումը՝ 21։30)։
Մասնակիցների կեցության, ճանապարհածախսի հարցերը հոգում են կազմակերպիչները։
Հետաքրքրե՞ց, ապա անցեք այս հղումով և լրացրեք մասնակցության հայտը։ Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ մարտի 30-ը, ժամը 23։59-ը։
Այս ամենից հետո յուրաքանչյուր խումբ կմասնակցի երկօրյա երևանյան սեմինարի, որտեղ արդեն տեղական փորձագետի հետ կուսումնասիրեն հայաստանյան փորձը։
Ի դեպ, սա դեռ ամենը չէ։ Մասնակցելով երկօրյա վերապատրաստումներին՝ հետագա փուլում մասնակիցները կկարողանան մշակել իրենց անհատական/խմբային նախագծերը փաստերի ստուգման համատեքստում, դրանք կգնահատվեն և կընտրվեն լավագույնները, որոնք կստանան ֆինանսական աջակցություն։
Հավելյալ մանրամասների կարող եք ծանոթանալ հայտարարությանը կից ներկայացված հավելվածների միջոցով․
Հավելված 1 – Աքսելերատորի մասին
Հավելված 2 – Անհատական նախագծերի մասին
Հավելված 3 – Անհատական նախագծերի ներկայացման ձևանմուշ
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։ Նամակի թեմա դաշտում հարկավոր է նշել՝ «MILA_Accelerator_Q&A»:
Այս դասընթացն իրականացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։