Նորություններ

«Մեդիագիտակ» խաղը՝ Շրջակա միջավայրի նախարարության Օրհուս կենտրոնում

Փետրվարի 25-ին Հանրային լրագրության ակումբի Ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանը Շրջակա միջավայրի նախարարության Օրհուս կենտրոնում կազմակերպել և վարել է մեդիագիտակ խաղը՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար՝ Երկիր մոլորակի օրվա կապակցությամբ։ Նա նաև խաղը նվիրել է ակադեմիային և Օրհուս կենտրոնին։

Հիշեցնենք, որ «Մեդիագիտակ» մեծահասակների համար մեդիագրագիտության սեղանի խաղի նպատակն է խթանել մեդիագրագիտության վերաբերյալ համակարգված գիտելիքների ձեռքբերումը, հմտությունների ձևավորումը և վարքագծի փոփոխությունը։ Խաղի հիմնական նպատակն է նպաստել մեծահասակների մեդիագրագիտության և քննադատական մտածողության զարգացմանը։

Սեղանի խաղը ստեղծվել է ԱՅԼԿԵՐՊ ընկերության հետ համագործակցությամբ՝ Հանրային լրագրության ակումբի պատվերով։

Սեղանի խաղը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի կողմից Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Խաղի մասին ավելին՝ այստեղ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend