Հեքըթոն․տեղեկատվական հանդիպում
- November 8, 2022
- Category: Հայտարարություններ
Նոյեմբերի 11-ին՝ 18։30-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի վերաբերյալ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (հասցե՝ ք․Երևան, Ալեք Մանուկյան 1/7, Երևանի պետական համալսարան)։
Հեքըթոնն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ ընթացող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում։
Տեղեկատվական հանդիպմանը կներկայացվեն հեքըթոնի անցկացման մանրամասները, կքննարկվեն Հայաստանում մեդիագրագիտության մարտահրավերները, մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել կազմակերպիչներին։
«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի նպատակն է համախմբել Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, մեդիա, կրթության ոլորտները և համատեղ ուժերով մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն հանրության լայն շրջանակների, մեդիա համայնքի և կրթության ոլորտի մեդիագրագիտությանը, կաջակցեն փաստերի ստուգմանն ու տեղեկությունների ճշգրտմանը։
Այս նորարար նախաձեռնությանը միացել են մեր գործընկեր կառույցները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հայաստանում Ամերիկյան խորհուրդները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը իր կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրով , Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը , ՀՀ վարչապետի աշխատակազմի «հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթն անցկացվելու է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն»-ում (հասցե՝ ք․Երևան, Ալեք Մանուկյան 1/7, Երևանի պետական համալսարան)։ Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։
«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» -ը հայտարարվում է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում (նոյեմբեր 7-13, 2022), որն ամեն տարի կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել գրելով [email protected] -ին, կամ զանգահարելով +37499 755 898 հեռախոսահամարով։