Հայտարարություններ

Մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն․ Տեղեկատվական հանդիպում

Հոկտեմբերի 28-ին՝ 18։00-ին տեղի կունենա տեղեկատվական առցանց հանդիպում

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի վերաբերյալ, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը և  «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի աջակցությամբ ընթացող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում։

Տեղեկատվական առցանց հանդիպմանը կներկայացվեն հեքըթոնին դիմելու մանրամասները, կքննարկվեն Հայաստանում մեդիագրագիտության մարտահրավերները, մասնակիցները հնարավորություն կունենան հարցեր ուղղել կազմակերպիչներին։

Հանդիպմանը գրանցվելու համար ՝  անհրաժեշտ է  մինչև հոկտեմբերի 27-ը լրացնել առցանց հայտը։  Գրանցված մասնակիցներին կուղարկվի Zoom հարթակով միջոցառմանը միանալու մանրամասները։  Միջոցառումը ձայնագրվելու և հեռարձակվելու է առցանց։

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի նպատակն է համախմբել Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, մեդիա, կրթության ոլորտները և համատեղ ուժերով մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն հանրության լայն շրջանակների, մեդիա համայնքի և կրթության ոլորտի մեդիագրագիտությանը, կաջակցեն փաստերի ստուգմանն ու տեղեկությունների ճշգրտմանը։

Այս նորարար նախաձեռնությանը միացել են մեր գործընկեր կառույցները՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հայաստանում Ամերիկյան խորհուրդները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իր կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրով, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը , ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը:

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022»  մրցույթն անցկացվելու է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին և 4-ին՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն»-ում (հասցե՝ ք․Երևան, Ալեք Մանուկյան 1/7, Երևանի պետական համալսարան)։  Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։

 

«Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» -ը հայտարարվում  է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում (նոյեմբեր 7-13, 2022), որն ամեն տարի կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

 

 

 

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend